|
Նաոմի Քեմբլը իսպանական Harper's Bazaar-ում
26.09.2013
Նաոմի Քեմբելը հասցնում է ոչ միայն նորաձևության երեկույթների և մրցանակաբաշխությունների մասնակցել, այլև զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ: Մոդելը դարձել է իսպանական Harper's Bazaar-ի գլխավոր հերոսը:
Ֆոտոշարքի հեղինակը իսպանացի լուսանկարիչ Խեվի Մունտանան է, ով աշխատել է Անտոնիո Բանդերասի, Պեդրո Ալմադովարի և մի շարք այլ նշանավոր անձանց հետ: Ֆոտոշարքում Նաոմին ներկայացրել է Louis Vuitton, Michael Kors, Bottega Veneta, Max Mara և այլ բրենդների սեզոնային նորույթները:
Նայելով նրա լուսանկարներին հասկանում ես, որ աշունը և անգամ ձմեռն ունեն իրենց հմայքը, եթե դրանք դիմավորես նման գեղեցիկ շրջազգեստներով և բարձրակրունկ կոշիկներով: Ամսագրի շապիկին գրված է «Բացառիկ Նաոմին», և նայելով ֆոտոշարքը համոզվում ես, որ երկրորդ նման սև պանտերա գտնել հնարավոր չէ:
Աղբյուր` LADYNEWS.am










Դիտվել է 8891 անգամ
Читать на русском
|