Օրերից մի օր անառակ մի կին գալիս է տարեց իմաստունի մոտ և ասում.
-Իմաստուն, բացատրի ինձ հասարակ մի բան. դու ապրել ես երկար տարիներ, ու քո իմաստնության մասին լեգենդներ են պտտվում: Քո դռները միշտ բաց են մարդկանց առջև. պատրաստ ես օգնել բոլորին, կարող ես տալ ցանկացած խորհուրդ, սովորեցնել, թե ինչպես դուրս գալ յուրաքանչյուր բարդ ու խճճված իրավիճակից: Սակայն քո տուն տանող ճանապարհը պատվել է մոլախոտով' մարդիկ քեզ մոտ չեն գալիս:
Իսկ ես'աղքատ ընտանիքում ծնված աղջիկ եմ: Աստված ինձ չի տվել ոչ խելք, ոչ էլ կրթություն ստանալու հնարավորություն: Գեղեցկությունս էլ'ժամանակի հետ խամրում է...Ու չնայած դրան' իմ տուն տանող ճանապարհը բանուկ է, և բազմաթիվ մարդիկ են հաճախում: Ինչո՞ւ է այդպես:
Ի պատասխան' իմաստունն ասում է.
-Գիտես, բարձրանալը միշտ էլ ավելի բարդ է, քան իջնելը. ահա և պատճառը:
30-07-2025 10:48 40-ամյա երգչուհի Քեթի Փերիին, որը վերջերս բաժանվել էր իր սիրեցյալ Օռլանդո Բլումից, նկատել են Կանադայի 53-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ժամադրության ընթացքում։ Այս մասին հաղորդում է TMZ-ը։ Հրատարակության տվյալներով՝ զույգին նկատել են Մոնրեալի թանկարժեք ռեստորանում։
30-07-2025 10:28 Ֆրանսիայի Ատլանտյան օվկիանոսի ափի Վանդեա շրջանի Լե Սաբլ-դ'Օլոնի իշխանությունները հայտարարել են մինչև 150 եվրո տուգանքների մասին նրանց համար, ովքեր կբռնվեն քաղաքում «կիսամերկ» զբոսնելիս:
30-07-2025 10:24 Գիտնականներն ու նկարիչները համագործակցել են՝ վերստեղծելու մոտ 4500 տարի առաջ ներկայիս Շոտլանդիայի տարածքում ապրած կնոջ տեսքը, հաղորդում է AFP-ն։ Նրա մնացորդները հայտնաբերվել են Օրկնի կղզու թաղման խցիկում։ 3D սկանավորման և դատաբժշկական վերականգնման ամենաժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ աշխարհին ներկայացվել է նրա դեմքի զարմանալիորեն իրատեսական պատկերը՝ կենսուրախ տեսքով, բաց մաշկով և երկար շագանակագույն մազերով։
30-07-2025 10:21 Գիտնականները պարզել են, որ թարմ օդը, այգիները և կանաչ փողոցները ոչ միայն հաճելի են, այլև իսկական փրկություն են ուղեղի համար։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որքան շատ է կանաչապատումը քաղաքում, այնքան քիչ է աղտոտված օդի վնասը և այնքան ցածր է դեմենցիայի զարգացման ռիսկը։
30-07-2025 05:45 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է People ամսագրի վերջին տպագիր համարի շապիկը և հարցազրույց է տվել, որում կիսվել է բոտոքսի և կանացի սեքսուալության մասին իր մտքերով մեծահասակ տարիքում։ «Ինձ դուր է գալիս սեքսուալ տեսք ունենալ նույնիսկ 52 տարեկանում»,–նշել է սուպերմոդելը։