|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Սուրճի չափազանց շատ օգտագործումը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը. գիտնականներ
16.08.2013
Մինչև 55 տարեկան մարդիկ սուրճի չափազանց շատ օգտագործման դեպքում ենթարկվում են վաղաժամ մահվան բարձր ռիսկի. պարզել են ամերիկացի գիտնականները՝ ուսումնասիրելով 20-87 տարեկան 43 հազար մարդկանց վերահսկվող խմբի կենսակերպը:
Պարզվել է, որ 55 տարեկանից երիտասարդ մարդկանց շրջանում, ովքեր շաբաթական ավելի քան 28 բաժակ սուրճ են խմել, վաղաժամ մահվան ռիսկը ավելի քան 50 տոկոսով բարձր է այն մարդկանց ռիսկից, ովքեր սուրճ ավելի քիչ են օգտագործել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գիտնականները նշում են, որ սուրճն ունի բարդ քիմիական բաղադրություն,որում պարունակվող նյութերը կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա՝ կախված օգտագործման չափաքանակից: Սուրճը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք խթանում են ուղեղի ակտիվությունն ու օգնում պայքարել բորբոքային գործընթացների դեմ:
Միաժամանակ, սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը: Այն պարունակում է մեծ քանակությամբ հոմոցիստեին՝ նյութ, որը նպաստում է անոթային աթերոսկլերոզի զարգացմանը:
Գիտնականները նշում են, որ շատ սուրճ խմող մարդիկ առավել հակված են ծխելու, ինչը կարղ է մասամբ բացատրել վաղաժամ մահվան ռիսկի առաջացումը:
1in.am Դիտվել է 7180 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|