Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը

13.08.2013

Ի՞նչ անել եթե սիրելիի վստահությունը կորել է: Ինչպե՞ս շարունակել ապրել: Արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, ում չես վստահում: Ինչպե՞ս պետք է վարվի նա, ում մեղքով տեղի է ունեցել վստահության կորուստը: Մենք կփորձենք օգնել Ձեզ գլուխ հանել այս բարդ իրավիճակից:


Մարդու զգացմունքներն անշոշափելի մի բան են, դրանք չի կարելի չափել, նվիրել, վաճառել: Երբ մարդկանց միջև հարաբերություններում առկա են վստահությունն ու ընբռնումը, նրանց զգացմունքներն ունեն հուզականորեն դրական տրամադրվածություն, նման հոգեվիճակը ստեղծագործելու, կյանքը վայելելու, արարելու, կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալու ունակության հիմքն է: Իսկ երբ վստահությունը կորում է, կարծես մի փոքրիկ որդ է բույն դնում հոգում և սկսում կրծել մարդուն ներսից՝ ազդելով շրջապատող աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա: Անգամ եթե վստահությունն ընդհատվել է միայն երկու հոգու միջև, այն իր ազդեցությունն է թողնում մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: Վստահության հիմքում ընկած է հավատը. հավատը նրա, որ մյուս մարդու արարքները ճիշտ են, որ իր քայլերով նա վնաս չի պատճառի ո՛չ Ձեզ, ո՛չ ձեր հարաբերություններին: Վստահությունը շատ փխրուն երևույթ է, հոգատար վերաբերմունք է պահանջում, այն շատ հեշտ է կորցնել և շատ բարդ վերականգնել:

Ի՞նչ անել

Առանց սիրելիի վստահության ապրելն ու հետագա հարաբերություններ կառուցելն ուղղակի անհնար է: Եվ եթե նման բան է տեղի ունենում, զուգընկերները սկսում են իրենց պահել տիկնիկների պես և ապրում են ամենքն իր սցենարով, իսկ մարդկանց մոտ ձևացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն գո՞հ են արդյոք նրանք այդպիսի կյանքից: Չ՞է որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ջերմ զգացմունքներ և անկեղծ համակրանք:
Սիրելիի վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ: Այստեղ հարկավոր է երկու շահագրգիռ անձանց՝ վստահությունը կորցնողի և չվստահողի, բարդ, մանրակրկիտ և երկարաժամկետ աշխատանք: Այո՛, վստահությունը կորած է, սակայն դրան կարելի է կրկին արժանանալ, այն կարող է դանդաղորեն վերածնվել երկու սիրող մարդկանց մաքուր և անկեղծ հարաբերություններից:


Նման իրավիճակում առավել դժվար է նրան, ով վստահությունը կորցրել է զուգընկերոջ մեղքով. այստեղ բացի խորը վիրավորանքից, միախառնվում են նաև խաբված սպասումներն ու անարդարության զգացումը: Հարկավոր է փորձել ներել ցավ պատճառողին, ներել ամբողջ հոգով: Չէ՞ որ յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, և եթե սիրելին անկեղծորեն զղջում է, ինչո՞ւ նրան չտալ հնարավորություն: Այո՛, մարդը սխալվել է, խաբել Ձեզ, և հնարավոր է, հիմա տառապում է Ձեզնից ոչ պակաս: Հիշե՛ք, թե որքան հաճելի պահեր ու հիշողություններ են ձեզ կապում, որքան մտերիմ է այդ մարդը Ձեզ և որքան լավն է ձեզ սպասվում ապագայում: Հաշտության ձեռք մեկնեք նրան:

Ինչպե՞ս պետք է իրեն պահի մեղավորը

Ինչպե՞ս վարվի նա, ով սխալվել է՝ կամա, թե ակամա: Դուք, անկասկած, մտատանջվում եք, զղջում և ցանկանում եք վերադարձնել սիրելիի կորցրած վստահությունը: Հնարավոր է՝ Ձեր հասցեին նախատինքներ կհնչեն: Հեշտ չի լինի, ժամանակ առ ժամանակ Ձեզ կվերահսկեն, կստուգեն՝ Դուք իրո՞ք անկեղծ եք Ձեզ պահում, թե ոչ: Համբերություն և միայն համբերություն: Եթե Դուք ազնիվ եք, ապա վախենալու ոչինչ չունեք: Զուգընկերոջը շրջապատեք ուշադրությամբ և հոգատարությամբ, աշխատեք վարվել այնպես, ինչպես ձեր հարաբերությունների սկզբում: Դուք ստիպված կլինեք վերստին գրավել այն մարդու սերն ու հարգանքը, ում հանդեպ անտարբեր չեք: Անկեղծորեն հետաքրքրվեք սիրելիի գործերով, լսեք նրան, ներթափանցեք նրա խնդիրների մեջ, հասկացրեք, թե որքան կարևոր է նա Ձեզ համար:
“Թույլերը չեն ներում, ներելու ունակ են ուժեղները”: Այս թևավոր խոսքը շատերին է ստիպել դուրս գալ կտրականության ու վիրավորանքների ճանապարհից: Ներում, կյանք առանց վիրավորանքների ու վրեժի. հենց այսպես են իմաստունները բնութագրում առողջ ու երկար կյանքի հիմնական պայմաններից մեկը:


Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգիի կարգախոսներից մեկը հետևյալն է՝ “Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ վերաբերվեն”: Ձեր երևակայության մեջ աշխատեք Ձեզ խաբած զուգընկերոջ հետ տեղերով փոխվել, Ձեզ նրա տեղը դրեք և փորձեք հասկանալ նրան: Իսկ խաբեբան, իր հերթին, թող փորձի Ձեր կաշվի մեջ գտնվել և զգալ Ձեր վիրավորանքն ու հուսահատությունը:


Օգտակար կլինի նաև ստեղծված իրավիճակը դիտարկել ոչ միայն երկու շահագրգիռ անձանց տեսանկյունից, այլև կողմնակի դիտորդի դիրքից, ով կատարվածին նայում է առանց հույզերի, սթափ բանականությամբ: Աշխատեք իրադարձությունները վերլուծել՝ խուսափելով կրքերի բորբոքումից:


Երկկողմանի դրսևորած իմաստություն. ահա, թե ինչը կարող է լինել վստահության վերականգնման հիմքը: Եվ իհարկե սերը: Պարզապես սիրե՛ք միմյանց՝ առանց պատասխան սպասումների, սիրե՛ք ինքներդ Ձեզ, Ձեզ շրջապատող աշխարհը:


Ծագող վստահելի հարաբերությունների հիմք պետք է դառնան ոչ թե վեճերը, սկանդալները ու փոխադարձ վիրավորանքը, այլ անկեղծ զրույցները, որոնք կօգնեն վերստին վստահություն ձեռք բերել: Այս բարդ իրավիճակում պահպանեք արժանապատվությունը, մի՛ նվաստացեք ու մի՛ նվաստացրեք ուրիշին: Հիշե՛ք, որ խաբեությունն ու վստահության կորուստն անցյալում են, շրջեք կյանքի այդ էջը, իմացե՛ք՝ պարտադիր չէ, որ անցյալը կրկնվի ապագայում: Սակայն կատարվածից պետք է դաս քաղել՝ զուգընկերոջ հետ ձեր նախկին հարաբերությունները վերաիմաստավորելու և հետագայում բարելավելու համար:


Գնահատեք միմյանց, գնահատեք ձեր սերն ու ջերմ հարաբերությունները և սովորեք ներել:

 

harmonia.am

 

 

 

Դիտվել է 5688 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1228 անգամ
21.10.2026
Դիտվել է 382 անգամ
20.10.2026
Դիտվել է 358 անգամ
22.10.2026
Դիտվել է 248 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster