|
Նիհարելու արդյունավետ եղանակներ 5 խորհուրդ սննդաբան-բժիշկներից
05.08.2013
Սննդաբան-մասնագետների հավաստմամբ' այս խորհուրդներին պետք է հետևեն բոլորը' և նիհարել ցանկացողները, և նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին:
1. Սնվել պետք է հաճախակի, սակայն քիչ-քիչ: Երբեք մի հրաժարվեք նախաճաշից, ճաշից և ընթրիքից: Հաճախ, բայց փոքր չափաբաժիններով սնվելով' կնպաստեք նյութափոխանկության կարգավորմանը, կխուսափեք ճարպային կուտակումներից: 2. Սննդակարգը պետք է բազմազան լինի. պետք է լինեն և ախծաջրեր, և սպիտակուցներ, և ճարպեր: Այնուամենայնիվ, նախապատվությունը տվեք մրգերին և բանջարեղենին, որոնք հարուստ են նաև վիտամիններով, բջջանյութով, անհրաժեշտ միկրոտարրերով և հանքանյութերով: 3. Մի չարաշահեք կենդանական ճարպերը, քաղցրեղենը, շաքարն ու աղը, ալկոհոլը: 4. Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից: 5. Պահպանեք հեղուկի ընդունման օրվա չափաբաժինը' օրը 2 լ (ջուր, բնական թարմ հյութեր, ապուրներ, թեյ, 1-2 բաժակ սուրճ և այլն):
operativ.am
Դիտվել է 6303 անգամ
|