|
True Love: Փինքի նոր տեսահոլովակը Լիլի Ալլենի մասնակցությամբ(տեսանյութ)
04.07.2013
Փինքի նոր տեսահոլովակում նկարահանվել է նրա ամուսինը' մոտոցիկլետավար Քերի Հարթը և նրա դուստրը՝ Ուիլոու Սեյջը, իսկ երգի մի փոքր հատված երգում է Լիլի Ալլենը:
Երգը մի պատմության մասին է, որը, հավանաբար, ծանոթ է բոլոր այն աղջիկներին, ովքեր ունեն իրենց երկրորդ կեսին: Հերոսուհին խոստովանում է, թե ինչպես է երբեմն ատում իր սիրելիին, բայց միաժամանակ անչափ սիրում և երբեք ոչ մեկի հետ չի փոխի:
Տեսահոլովակը ստացվել է ուրախ և ռոմանտիկ: Հարմարավետ ընտանեկան տեսարաններ, հեծանիվ վարել, ծաղկաթերթիկներով մեկմեկու ցողել, ինչպես նաև վառ անիմացիաներ:
Դրանից բացի տեսահոլովակում կան Փինքի կենդանի կատարումներից հատվածներ՝ օդում ակրոբատիկ վարժություններ անելիս: Տեսահոլովակը` LADYNEWS TV-ում:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8841 անգամ
Читать на русском
|