Ամուսնությունը խլում է զույգերի առողջությունը
12.06.2013
Ամերիկացի գիտնականները համոզված են՝ ամուսնությունը «լավ գործ» համարել պետք չէ: Նրանք նշում են՝ ամուրիներն ավելի հազվադեպ են հիվանդանում, քան ամուսնացածները:
Մասնագետները համեմատել են ամուսնացածների եւ ամուրիների առողջական վիճակները՝ 1970թ-ից սկսած մինչեւ մեր օրերը: Պարզվել է, որ 2003թ-ից սկսած ամուսնացածները սկսել են ավելի հաճախ բողոքել իրենց առողջական վիճակից: Ամուսինները մեկուկես անգամ ավելի հաճախ են տառապում սիրտ-անոթային եւ օրգանիզմի այլ բորբոքային խնդիրներով, քան ամուրիները, մինչդեռ առաջ լրիվ հակառակ գործընթացն էր տեղի ունենում: Հետազոտության հեղինակները դա բացատրում են նրանով, որ զույգերի հարաբերություններում սթրեսները սկսել են պարբերական բնույթ կրել: Սա նշանակում է ամուսնանալ կարելի է եւ պետք է, բայց երկար խորհելուց հետո:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8323 անգամ
Читать на русском
|