Մերսում գլխացավի դեմ
04.06.2013
Եթե ձեր գլուխը ցավում է, պետք չէ փրկություն փնտրել դեղահաբերի մեջ, կարելի է նախ փորձել կետային մերսումը: Եթե անգամ այն ձեզ չօգնի, անտարակույս նաև չի վնասի:
Մերսումը պետք է սկսել մատների ծայրերց, որոնք պետք է մերսել առանձին-առանձին` 30 վայրկյան: Հետո պետք է մերսել ոտքերի մատների ծայրերը: Այդ պարզ միջոցը ընդունակ է ոչ միայն դադրեցնել գլխացավը, այլ նաև սրտխառնոցը:
Եթե գլխացավը չի դադրում, պետք է սկսել մերսել աչքերի ծայրից 2 սանտիմետր հեռավորության վրա գտնվող հատվածը: Այն պետք է տևի 3 րոպե: Պետք է միջնամատով շրջանաձև շարժումներով մերսել 5 վայրկյան, հետո հակառակ ուղղությամբ: Եվ կրկնել մինչև 6 անգամ:
Այնուհետև պետք է մոտ 3 րոպե մերսել գլխի ճակատային հատվածի շրջակայքը: Դրանից հետո` ականջի բլթակի ետևի կողմից գանգի ստորին մասը:
Այն մարդիկ, ովքեր կիրառում են կետային մերսումը, կարող են վկայել, որ կան նաև այլ կետեր, որոնց մերսումը վերացնում է գլխացավը: Դա իրոք այդպես է, չէ՞ որ մարդիկ տարբեր են:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Պետք է նաև չմոռանալ, որ մերսման հնարավորությունները անսահմանափակ չեն, քանի որ տվյալ տարածքում կարող է բորբոքային մաս լինել: Եթե տեղային մերսումը չի օգնում, ապա պետք չէ շարունակել այն կիրառել և պետք է դիմել բժիշկի:
Դիտվել է 12177 անգամ
Читать на русском
|