Հաճախակի ցնցուղ ընդունելը վտանգավոր է առողջության համար
03.06.2013
Թվում է, թե որքան շատ ենք մենք ցնցուղ ընդունում, այնքան լավ, սակայն գիտնականները համոզված են հակառակում:
ԱՄՆ-ի հետազոտողների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հաճախ ցնցուղ ընդունելը թուլացնում է իմունիտետը, որի պատճառով զարգանում են մի շարք թոքային հիվանդություններ, առաջանում է հոգնածություն, թուլություն: Եվ այդ ամենը ցնցուղի նստվածքի պատճառով, որը իր մեջ պարունակում է հիվանդածին բակտերիաներ:
Դրանց կենտրոնացումը այդտեղ շատ ավելի մեծ է, քան տան այլ ջրածորակներում: Դրանք տարածվում են օդում, թափանցում են մարդու օրգանիզմ ջրի հետ, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով:
«Երբ դուք միացնում եք ցնցուղը և նախևառաջ լվանում դեմքը, դուք ձեզ վտանգում եք' մեծ քանակությամբ միկրոբակտերիաների հետ հավանական շփմամբ, ինչն անվտանգ չէ առողջության համար»,-ասում է պրոֆեսոր Նորման Պեյսը:
Այդ միկրոբներից առավել խոցելի են հղի կանայք, ծերերը, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցող մարդիկ:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8107 անգամ
Читать на русском
|