Ինչով են վտագավոր դիետաները
27.05.2013
Բազմաթիվ կանացի ամսագրեր և էլեկտրոնային տեղետվական աղբյուրներ ներկայացնում են ամենատարբեր դիետաներ, որոնք թույլ կտան կարճ ժամկետներում ազատվել զգալի քաշից: Թվում է' ամեն ինչ հեշտ է և արագ, արդյունքն էլ տեսանելի է անգամ անզեն աչքով: Միթե ամեն ինչ այդքան հեշտ է:
Քչերին է դուր գալիս հայելու մեջ իր արտացոլանքը, հատկապես, եթե մոտենում են տաք եղանակները և մերկանում է մարմնի մեծ մասը: Ամենահեշտ միջոցը, եթե հավատանք գովզդին, մարմնի կոռեկցիան է: Իհարկե չի խանգարի նաև սպորտը, սակայն դրա օգնությամբ շատ դանդաղորեն է քաշը նվազում, իսկ մենք ցանկանում ենք հնարավորինց շուտ նիհարել:
Այնուհանդերձ, շատ բժիշկներ խոսում են դիետաների վտանգավոր կողմերի մասին, այն մասին, թե ինչ հիվանդություններ են իրենք ստիպված բուժել դիետաների միջոցով նիհարել ցանկացող կանանց մոտ:
Ինչով են վնասակար դիետաները Միայն առաջին հայացքից է թվում, որ դիետա պահելիս ամենադժվարը կամքի ուժ ունենալն է, և եթե այն կա, հնարավոր է նիհարել ու վայելել կյանքը: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Խոսելով դիետաներից նախ և առաջ պետք է ասել, որ դրանց մի մասի սննդակարգում ակնհայտորեն կա սպիտակուցների կամ ածխաջրերի պակաս, նաև կան դիետաներ, որտեղ բացառվում է աղի օգտագործումը, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատտթարացման:
Երբ պետք է դիմել բժիշկի Եթե դիետան սկսելու առաջին օրերից դուք զգում եք դյուրագրգռություն, հոգնածություն, քնկոտություն, թուլություն, կտրուկ փոխվում է ձեր ճնշումը, հաճախակի գլխացավեր եք ունենում, սրտխառնոց, ստամոքսի խանգարում՝ ապա պետք է դիմել բժիշկի: Շատ հնարավոր է, որ դա դիետայի բացասական և վտանգավոր ազդեցությունն է, և լավ է մեռանալ այդ մի քանի կիլոգրամները կորցնելու մասին, բայց ունենալ լավ ինքնազգացողություն: Իսկ եթե կանգ չառնեք, ապա հետևանքները կարող են շատ ցավալի լինել՝ ինֆարկտ, երկրորդ աստիճանի շաքարախտի զարգացում, սրտանոթային հիվանդություններ:
Կա՞ ն արդյոք անվնաս դիետաներ Իհարկե կան՝ դրանք այն դիետաներն են, որոնք սահմանվել են բժիշկ դիետոլոգի կողմից և որի ընթացքում հաշվի է առնվել ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Իհարկե պատրաստի դիետայի հետևելն ավելի հեշտ է, այն կարելի է հենց հաջորդ օրվանից էլ սկսել, իսկ բժիշկ դիետոլոգի կողմից կազմվող դիետաների վրա ծախսվում է և երկար ժամանակ, և գումարներ: Սակայն այն առավել անվտանգ է: Հետևաբար, եթե նիհարելու ցանկություն ունեք, և չեք ցանկանում հետո խնդիրներ ունենալ առողջության հետ, պետք չէ ռիսկի գնալ, չէ որ հետևանքները վերացնելը կլինի առավել դժվար և շատ ժամանակ ու գումարներ կպահանջի, քան բժիշկի կողմից անհատական դիետայի սահմանումը:
Լիլիթ Պետրոսյան
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7591 անգամ
Читать на русском
|