Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

10 մթերք` ի պետս երջանկության

16.05.2013

Միշտ էլ պահեր են լինում, երբ կորցնում ես բարձր տրամադրությունդ, ու քեզ շրջապատող ոչ մի բան քեզ չի ուրախացնում...

Շատ հաճախ էլ մարդկանց տրամադրութան անկման պատճառ է դառնում ֆաստ-ֆուդը կամ, առհասարակ, անառողջ սնունդը: Իսկ ինչո՞ւ չսնվել առողջ սնունդով, որը միաժամանակ բարձր կպահի տրամադրությունդ և ամենալավ անտիդեպրեսանտը կդառնա քեզ համար...

Ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունների արդյունքում հետևյալ 10 մթերքները համարվեցին ամենամեծ քանակությամբ «երջանկություն» մատակարարողները:

10-րդ տեղում շվեյցարական ճակնդեղ կոչվող բանջարեղենն է: Չնայած իր շատ հազվադեպ օգտագործմանը, այն շատ օգտակար է: Շվեյցարական ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը բիոքիմիական ռեակցիաների կենսական նշանակություն ունեցող մաս է կազմում և մարդու օրգանիզմում բարձրացնում է էներգիայի մակարդակը' միաժամանակ բարձրացնելով տրամադրությունը:

9-րդ տեղում է կապույտ կարտոֆիլը: Այն, իհարկե, ամենատարածված բանջարեղենների թվին չի դասվում, բայց պարունակում է տարբեր անտիօքսիդանտ նյութեր, որոնք ունեն նյարդապաշտպան հատկանիշներ: Դրանք նվազեցնում են ուղեղի բորբոքման հավանականության աստիճանը:

8-րդը մոլյուսկներն են (mussles) կամ խեցեմորթները: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, յոդ, ցինկ, B12 վիտամին և շատ քիչ քանակությամբ ճարպեր ու կալորիաներ: Սրանց միջոցով հնարավոր է կարգավորել քաշն ու տրամադրությունը: Իսկ B12 վիտամինը նաև ուժեղացնում է ուղեղի բջիջներն ու միտքը ճկուն պահում:

7-րդ տեղում սև կամ մուգ շոկոլադն է: Մուգ շոկոլադը բարելավում է արյան շրջանառությունն ու դրա հոսքը դեպի ուղեղ: Բացի այդ բարձրացնում է նաև տրամադրությունը: Այն թույլ է տալիս զգալ ավելի էներգետիկ կենսունակ: Ինչպես արևմտյան հայտնի ամսագրերից մեկն է ասում. «քեզ պետք է ընդամենը մի քանի կտոր մուգ շոկոլադ ամեն օր, եթե ուզում ես քաղես կյանքի բարիքները»..

6-րդը հունական յոգուրտն է: Այն պարունակում է մեծ չափաքանակով կալցիում, որը երջանկություն է «արձակում» մարդու օրգանիզմում: Բացի այդ հունական յոգուրտը, ի տարբերություն սովորական յոգուրտի, ունի ավելի շատ սպիտակուցներ, որն օգնում է հեշտությամբ քաշ քցել:

5-րդը ծնեբեկն է կամ ծնեփակը: Այն իր մեջ պարունակում է ֆոլատ և տրիպտոֆան ամինաթթուներ, որոնք նպաստում են օրգանիզմի աճին: Ֆոլատի քիչ քանակությունը օրգանիզմում առաջացնում է դեպրեսիա, իսկ այս բանջարեղենը լրացնում է դրա պակասը: Իսկ տրիպտոֆանը առաջացնում է սերոտոնին կոչվող մի նյութ, որը համարվում է տրամադրություն կարգավորող հիմնականան նյարդահաղորդիչը:

4-րդ տեղում մեղրն է: Այն շատ ավելի օգտակար է առողջության համար քան սովորական շաքարը: Մեղրն օգնում է կանխել դեպրեսիան՝ նվազեցնելով ուղեղի բորբոքման սինդրոմները: Այն նաև պաշտպանում է օրգանիզմը ճարպային կուտակումից և վնասակար ազդեցություն չունի շաքարային դիաբետիկ հիվանդների առողջության վրա:

3-րդ տեղում լոլիկն է, հատկապես բալանման փոքրիկ լոլիկը: Նրա պարունակության մեջկան նյութեր, որոնք պաշտպանում են ուղեղը հնարավոր բորբոքումներից: Այն առավել մեծ ազդեցություն կունենա, եթե օգտագործվի ձիթապտղի յուղի հետ միասին:

2-րդ տեղում գտնվում է ձուն: Դրա մեջ գերակշռում են ցինկը, յոդը, սպիտակուցները, վիտամին B-ն և այլն: Դրանք օգնում են վերականգնել էներգիայի կորցրած պաշարը: Բացի այդ ամեն առավոտ ձու օգտագործելը հանգեցնում է հեշտությամբ նիհարելուն:

Եվ վերջապես 1-ին տեղում է կոկոսը: Չնայած, որ դրանք աճում են անառողջ անապատանման վայրերում, դրանք շատ օգտակար են և, իհարկե, բարձր տրամադրության ապահովման ամենալավ միջոցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ, չնայած կոկոսի օգտակար լինելուն, դրա կաթը բոլորովին առողջարար չէ, անգամ կարող է վնասակար լինել:

operativ.am

Դիտվել է 4647 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1225 անգամ
21.10.2026
Դիտվել է 379 անգամ
20.10.2026
Դիտվել է 356 անգամ
22.10.2026
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster