Գիտնականների կողմից անցկացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ նորապսակ կանանց յոթից մեկը ամուսնության արդեն առաջին տարում դավաճանում է ամուսնուն: Իսկ դավաճանության համար զուգընկեր գտնելը դժվար չէ:
Ուսումնասիրությունները պարզել են, որ համացանցից օգտվողների 30%-ը ոչ թե համադասարանցիներին է փնտրում, այլ պատահական սեքսի համար զուգընկեր է որոնում:
Պարզվել է, որ մտավոր բարձր կարողությունների տեր տղամարդիկ իրենց կանանց ավելի հազվադեպ են դավաճանում, իսկ կնոջ դավաճանության վրա մտավոր ունակությունները չեն ազդում:
Ընդ որում, տղամարդիկ ավելի լավ են որոշում՝ կինը նրանց դավաճանե՞լ է, թե՞ ոչ: Այն, որ ամուսնական դավաճանությունը ամենամեծ մեղքն է, բոլորը գիտեն: ԱՄՆ-ի բնակիչների 88%-ը մեղքերի ցուցակում դրան առաջին տեղն է հատկացրել, հաջորդում են հարկերից խուսափելն ու հարբեցողությունը:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 44%-ը կնոջ դավաճանության մասին ինքնուրույն է իմանում, 30% -ը զուգընկերուհուց է լսում, 21%-ը պատահաբար է տեղեկանում, իսկ ահա 3%-ին հուշարարներ են պետք:
26-06-2026 13:54 Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 03:59 երջերս հայտնի դարձավ, որ Ջիջի և Բելլա Հադիդների մայրը՝ Յոլանդան, ամուսնանում է երրորդ անգամ։ Այս անգամ 62-ամյա նախկին մոդելի ընտրյալն անշարժ գույքի գործակալ Ռենդի Քենդրիկն է։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։