Քեյթ Միդելթոնը բրիտանական թագաժառանգի աշխարհ գալուց հետո մտադիր է հրաժարվել դայակներից և ծառայողներից: Քեյթը երեխայի հետ կտեղափոխվի ծնողների տուն:
Նրա ծնողները վերջերս Բերկշիր կոմսությունում առանձնատուն են ձեռք բերել: Հենց այդ տանն է, որ ներկայումս դքսուհու մայրը զբաղված է մանկական սենյակը կահավորելով:
Քեյթի մոր՝ Կեռոլ Միդելթոնի խոսքերով, նա առաջիկայում տատիկ դառնալու մտքից գտնվում է 7-րդ երկնքում: Կերոլը հաճախ է պատմել լրատվամիջոցներին երեխաների նկատմամբ իր ունեցած սիրո մասին և, որ չի համբերում, թե երբ է դուստրը երեխա ունենալու: Ապագա տատիկը երեխաներին դաստիարակելու մեծ փորձ ունի: Նա իր 3 երեխաներին մեծացրել է առանց դայակների և սպասավորների:
Ծնողների տուն տեղափոխվելու մյուս պատճառը Քեյթի ամուսնու' երեխայի ծնունդից հետո ուղղաթիռի օդաչուի իր պարտականություններին վերադառնալն է:
Հիշեցնենք, որ բրիտանական ապագա թագաժառանգն աշխարհ է գալու հուլիսին: Նորածինն արքայազն Հարրիյից առաջ կհամարվի առաջին գծի գահաժառանգ' անկախ սեռից: Եթե աղջիկ ծնվի, թագուհի Ելիզավետան նրան արքայադստեր կոչում կտա համապատասխան 2012թ. դեկտեմբերի 31-ին ստորագրած փաստաթղթի: Նշված պատվոգիրն արքայազն Ուիլյամսի դստերը հնարավորություն կտա կոչվելու «թագավորական գերազանցություն» և ժառանգել գահը' ըստ սահմանված հերթի:
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։