Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչո՞ւ են մազերը խճճվում

25.04.2013

Թուլացած մազերը՝ խնդիր է, վնասված մազերը՝ խնդիր է, երբ մազերը թափվում են՝ խնդիր է, բայց
երբ մազերը խճճվում են, դա արդեն աղետ է: Այս դեպքում մազերը ոչ թե պարզապես թուլացած,
վնասված են, այլ օրեցօր նրանք նկատելիորեն քչանում են, իսկ սանրվելու պրոցեդուրան
անհավանական մեծ ջանքեր ու ժամանակ է խլում: Արդյունքում՝ ո՛չ մազեր, ո՛չ տրամադրություն, ո՛չ
նորմալ սանրվածք…


Ամեն դեպքում, եթե մազերն ուժեղ խճճվում են, նրանք անառողջ են: Առաջին հերթին դա խոսում է
նրանց չորության մասին: Դրա համար կտրեք ծայրերն ուզբաղվեք մազերի ինտենսիվ խոնավեցմամբ
ու սնուցմամբ:


Ընտրեք ճիշտ խնամքի միջոցներ
Կարելի է օգտագործել ինչպես տնային դիմակներ ու բալզամներ(հատկապես խրախուսվում են
բուսական և անուշաբույր յուղերը), այնպես էլ՝ գնված: Միայն թե այս դեպքում պետք չէ խնայել,
ընտրեք որակյալ միջոցներ, ավելի լավ է՝ պրոֆեսիոնալ:
Ճիշտ կլինի, եթե շամպունը, բալզամը, դիմակը և մազերը հարդարելու միջոցները ձեզ համար ընտրի
մասնագետը:Քանի որ ինքնուրույն դուք դեռ երկար փորձարկումներ կանեք: Իսկ եթե որոշել եք
ինքնուրույն փնտրել համապատասխան միջոցներ, ուշադրություն դարձրեք նաև մազերի համար
նախատեսված կրեմների և հատուկ սփրեյների վրա, որոնք հեշտացնում են սանրումը:


Փոխեք սանրվածքը
Եթե դուք ունեք բարակ մազեր, հնարավոր է ձեզ օգնի նոր կտրվածքը: Ինչքան նրանք կարճ լինեն,
այնքան խճճվելու հավանականությունը քիչ է: Միաժամանակ նաև կերպարը կփոխեք: Եթե ոչ մի
կերպ չեք ուզում կտրել մազերը, հավաքեք դրանք հանգույցի մեջ կամ հյուսեք: Արձակած մազերը
շատ ավելի արագ են խճճվում:


Ինչպես և ինչով սանրվել
Մազերը սանրեք փունջ-փունջ, սկսեք ներքեվից և աստիճանաբար սանրելով բարձրացեք վերեվ: Մի
մոռացեք մազերը փափկացնող սփրեյների մասին: Նշանակություն ունի նաև սանրը՝ հատկապես
անհնազանդ մազերի դեպքում:Եթե մազերը դժվար են սանրվում, գնեք երկար, նոսր ատամներով
փայտե սանր, և գործը կհեշտանա:


Մազերը հավաքած քնեք
Գիշերը խորհուրդ է տրվում մազերը հավաքել: Իսկ ցերեկը փոխեք մազերը հավաքելու ձևն ու տեղը:
Օրինակ մազակալն անընդհատ միևնույն տեղում կրելը նույնպես բերում է մազերի խճճմանն ու
խրձերի առաջացմանը:


Բնական հագուստ և առողջ սնունդ օգտագործեք
Վիճակը կարող է խորացնել նաև մազերի ստատիկ էլեկտրական լիցքը: Դրա համար պետք է
բացառել բոլոր սինթետիկ իրերը, որոնց կարող են հպվել ձեր մազերը՝ բարձի երեսը, գլխարկը,
վերնահագուստը պետք է բնական լինեն:


Մի մոռացեք նաև վիտամինների և առողջ ապրելակերպի մասին: Չէ որ մեր մազերի վրա ամեն-ինչ
անդրադառնում է՝ և ներքին, և արտաքին գործոնները…

 

operativ.am

Դիտվել է 4132 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1224 անգամ
21.10.2026
Դիտվել է 378 անգամ
20.10.2026
Դիտվել է 355 անգամ
22.10.2026
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster