|
Կանայք կարողանում են «կարդալ» տղամարդկանց դեմքերը
19.04.2013
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք կարող են դատել տղամարդու հավատարմության մասին՝ ելնելով նրա դիմագծերից: Այս մասին հաղորդում է արևմտյան մամուլը:
Դրա նախանշաններն են՝ տղամարդու լայն ծնոտը, քառակուսի կզակը և լայն ճակատը:
Ի դեպ, կանայք կարող են այդ մասին չանհանգստանալ, քանի որ տղամարդիկ չեն «կարդում» կանանց դեմքերը:
Դա է ապացուցել փորձաքննության արդյունքը, որտեղ 68 լուսանկարների միջոցով կանայք վստահ ասել են, թե ինչպիսի դիմագծեր ունեցող տղամարդը կդավաճանի:
Գիտնականները կարծում են, որ կանանց այս ուշադրության պատճառն այն է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են հակված հարաբերությունները պահպանելուն և նկատում են յուրաքանչյուր մանրուք:
1in.am Դիտվել է 4007 անգամ
|