Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կկատարի լոգարանի հայտնի ճիչը բոլոր ժամանակների լեգենդար Psycho ֆիլմից: 27-ամյա Սքարլեթը կխաղա մի ֆիլմում, որը նվիրված է Խիչկոկի Psycho ֆիլմի նկարահանումների ընթացքին: Ենթադրվում է, որ ֆիլմը կպատմի, թե ինչպես Խիչկոկը նկարահանեց հայտնի թրիլլերը:
Սքարլեթը պետք է խաղա ֆիլմի այն տեսարանում, որտեղ հերոսուհին սպանվում է լոգասենյակում. Խիչկոկը 1960 թվականին այդ դերում նկարահանել է Ջանեթ Լիին: Գլխավոր չարագործին կմարմնավորի բրիտանացի դերասան Ջեյմս Դ՛արսին, որը Մադոննայի «Մենք հավատում ենք սիրուն» ֆիլմում ճգնավորի դերակատարն էր:
Ֆիլմի ռեժիսորը բրիտանացի Սաշա Ջերվազին է: Ֆիլմի սյուժեն կկառուցվի Խիչկոկի և նրա կնոջ՝ Ալմայի հարաբերությունների շուրջ: Խիչկոկին կմարմնավորի Էնթոնի Հոփկինսը,իսկ Ալմային՝ Հելլեն Միրենը:
Ֆիլմի նկարահանումները կսկսվեն ապրիլին:
Խիչկոկի Psycho ֆիլմն էկրան է բարձրացել 1960 թվականին: 1961-ին ներկայացված է եղել «Օսկարի» 4 անվանակարգերում՝ «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք սև ու սպիտակ ֆիլմում», «2-րդ պլանի լավագույն դերասանուհի», որտեղ ներկայացված էր Ջանեթ Լին: Վերջինս այս ֆիլմի համար ստացել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: