|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Կանանց կրունկների բարձրությունն արտացոլում է երկրի տնտեսական վիճակը
20.03.2013
Ավանդաբար տնտեսագետներն այս կամ այն երկրի տնտեսական վիճակը պարզելու համար առաջնորդվում են դրամի արժեզրկման մակարդակով, պետական պարտքի չափով և նմանատիպ մի շարք այլ չափորոշիչներով։
Սակայն, ինչպես նշում է Daily Mail պարբերականը, վիճակագրական տվյալներն ուսումնասիրելուց զատ պետք է ուշադրություն դարձնել նաև կանանց կրած կոշիկների կրունկների բարձրությանը։ Մասնավորապես այն պատճառով, որ կրունկների բարձրության և տնտեսական վիճակի միջև որոշակի կապ գոյություն ունի։ Այս կապակցությամբ պարբերականը ներկայացնում է հետազոտողների կազմած նյութերը, համաձայն որոնց՝ որքան տնտեսության վիճակը կայուն է, այնքան կանայք նախընտրում են ավելի բարձր կրունկներ։
Մասնագետները, ուսումնասիրելով 2008թ. ի վեր մասնավորապես Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի, ինչպես նաև կարձրակրունկ և ցածրակրունկ կոշիկների վաճառքի վիճակագրական տվյալները, հանգել են այն եզրակացության, որ տնտեսական անկման պարագայում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները հիմնականում նախընտրում են տափակ կամ բավական ցածր կրունկով կոշիկներ, իսկ տնտեսական աճի դեպքում գրանցվում է հակառակ պատկերը։
Դիտվել է 9772 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|