Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Շատ կանայք որովայնի «գոգնոցից» ազատվում են պլաստիկ վիրահատությամբ. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

14.03.2013

Շատ կանայք են երազում ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Ոմանք դա անում են դիետաների օգնությամբ, ոմանք՝ մարզվելով, իսկ շատերն էլ գտել են խնդրի լուծման հեշտ ու արդյունավետ միջոց`  աբդոմինոպլաստիկա (որովային առաջնային պատի պլաստիկա):  Թե ինչ է որովայնի առաջնային պատի պլաստիկան, ովքեր ունեն այս խնդիրը և էլի մի շարք հարցերի պատասխաններ  LADYNEWS-ի հետ զրույցում պարզաբանեց թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար, պլաստիկ վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը: 

«Որովայնի ճարպակալման առաջացման պատճառները մի քանիսն են: Հետծննդաբերական շրջանում կանանց  բացարձակ մեծամասնության մոտ առաջանում է որովայնի ճարպային «գոգնոց» կոչվածը: Պորտից ցածր գտնվող կախված փորի մասին է խոսքը, որը չի շտկվում  ոչ  ֆիթնեսով, ոչ սպորտով և ոչ էլ դիետաներով, որովհետև մենք այդտեղ ունենք ճարպային և մաշկային ավելցուկ:   Խնդիրն առաջանում է նաև կտրուկ գիրանալուց և կտրուկ նիհարելուց:  Մի փոքր գիրությունը որպես դեֆորմացիա դիտելը սխալ է»:  

Պարզվում է` Հայաստանում արդեն շատերը գիտեն  խնդրի լուծման այս տարբերակի մասին: Ըստ բժշկի` պլաստիկ վիրահատությունների շարքում որովայնի առաջնային պատի պլաստիկան զիջում է միայն քթի և ականջի պլաստիկային: Հատկապես վերջին տարիներին, կապված մարդկանց տեղեկացվածության աստիճանի բարձրացման հետ, ադոմինոպլաստիկայի դիմողների թիվը կտրուկ աճել է, ինչը, ըստ բժշկի, պետք է դրական համարել, քանի որ  մեծանում է մարդկանց  ցանկությունը ավելի խնամված և գեղեցիկ մարմին ունենալու:

Իսկ այն տարածված կարծիքի մասին, թե վիրահատությունից հետո ավելի արագ է սկսում վերականգնվել ճարպը, բժիշկը  պարզաբանում է. «Այն կանայք, ովքեր դիմում են վիրահատության,  որպես կանոն, արդեն փորձած են լինում բոլոր հնարավոր դիետաները, ֆիզիկական վարժությունները, սպորտաձևերը  և նոր միայն դիմում վիրահատության: Այսինքն` իրենք արդեն պատրաստ են որոշակի դիետաների, առողջ ապրելակերպի հետևել: Հակառակ դեպքում վիրահատություն չի կատարվում (եթե դիմողը պատրաստ չէ որոշակիորեն փոխել սննդակարգը, ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել), քանի որ ճարպակալումը կարող է վերականգնվել»: 

Վիրահատության դիմողներին նախապես շատ մանրամասնորեն ներկայացվում է, թե ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ և որ դեպքերում: Բացի նրանից, որ դրանք բոլորը կետ առ կետ նշված են պայմանագրի մեջ, այդ ամենի մասին նաև խորհրդատվություն է տրամադրվում անձամբ բժշկի կողմից, որպեսզի հիվանդը նախապես տեղյակ լինի բոլոր հավանական և անհավանական բարդությունների մասին: «Հետվիրահատական շրջանում մի քանի օր պետք է պասիվ ապրելակերպ ունենալ, չափազանց կտրուկ շարժումների չդիմել: Հակառակ դեպքում այն հատվածում, որտեղից հեռացվել է ճարպը, սկսում է հեղուկ հավաքվել, քանի որ երկու կողմերը ոչ թե կպչում են իրար և մի ամբողջ դառնում, այլ շարջման հետևանքով երկու շերտի վրա գոյանում են պաշտպանական թաղանթներ, ինչի արդյունքում էլ հեղուկ է հավաքվում: Նմանատիպ բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում վիրահատությունից հետո մի որոշ շրջան խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից, ֆիզիկական ակտիվությունից, լինել ավելի պասիվ»:

Բժիշկը խորհուրդ է տալիս կանանց դիմել աբդմինոպլաստիկայի այն դեպքում, երբ այլևս ծննդաբերություն չի սպասվում, քանի որ հակառակ դեպքում վիրահատությունից հետո առաջացած սպին լայնանում է ծննդաբերությունից հետո, և կարիք է զգացվում երկրորդ միջամտության:  «Ինչպես բոլոր վիրահատական միջամտություններից հետո, այս դեպքում էլ սպի մնում է, բայց ոչ աչքի ընկնող: Փաստացի սպին գրեթե աննկատ է, քանի որ ներքնազգեստի ետևում է մնում»: 

Իսկ այն հարցին, թե ովքեր են հիմնականում դիմում այս հարցով, բժիշկը պատասխանեց. «Չնայած այն բանին,  որ Հայաստանում որովայնի ճարպակալման խնդրին ավելի շատ առնչվում են տղամարդիկ, պլաստիկ վիրահատության հիմնականում դիմում են կանայք: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը. կանայք միշտ էլ ավելի շատ են հետևում իրենց արտաքնին: Կնոջ մարմինն այնքան գեղեցիկ է, որ փոքրիկ թերությունները պետք է անպայման հեռացվեն»:

Կարդացեք նաև՝ Հայաստանում հասանելի է ցանկացած տիպի պլաստիկ վիրահատություն. ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

Հեղինակ` Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12262 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1057 անգամ
20.10.2026
Դիտվել է 264 անգամ
21.10.2026
Դիտվել է 209 անգամ
22.10.2026
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster