Ծաղիկները պետք է լինեն… առանց պատճառի, երջանկությունը պետք է լինի իրական, տունը' տաք, սերը' փոխադարձ, եղանակը… Իսկ եղանակն արդեն կարևոր էլ չի լինի: Կարևոր չի լինի, որ դրսում ձյունը դեռ չի հալվել, ու դեռ ցուրտ է, էականն այն է, որ յուրաքանչյուրս կարողանա գարնան առաջին օրն ստեղծել իր փոքրիկ աշխարհը, որտեղ տաք է, ապահով, լցված է սիրով ու ծաղիկներով. չէ՞ որ ծաղիկներն իրենց լեզուն ունեն: Նրանք լռում են, բայց շատ բաների մասին են խոսում:
LN-ը գարնան առաջին օրը Ձեզ առաջարկում է ծաղիկների ձեռքբերման շատ էժան ճանապարհ՝ կվիլինգ, այլ կերպ ասած, թղթե ծաղիկներ պատրաստելու արվեստ:
Հին աշխարհից մեր օրեր հասած այս հրաշք արվեստը ցավոք շատ տարածված չէ Հայաստանում, բայց դրա տարածողը մենք ենք. փորձենք պատրաստել թղթե աշխարհը:
Նկարներում պատկերված գլուխգործոցների պատրաստման համար մեզ պետք են ընդամենը հաստ ու բարակ գունավոր թղթեր, ստեղծագործական մոտեցում ու համբերություն: Պատրաստման որևէ ընդունված եղանակ չկա. ամեն ինչ թողնված է պատրաստողի երեւակայությանը: Կարող ենք տալ միայն մի քանի խորհուրդ. յուրաքանչյուր էլեմենտի համար նախատեսված թուղթը պետք է գունավոր լինի երկու կողմից հավասարաչափ' առանց գունային անցումների: Թղթերի ստանդարտ հաստությունը պիտի լինի 3 մմ, երկարությունը' 28 մմ: Թղթի փաթաթման ժամանակ Ձեզ շատ կարող է օգնել ատամմաքրիչը, որի օգնությամբ հեշտ կլինի պտտել թղթիկները: Երբ պտուտակների ձևով պատրաստված լինի մեծ քանակությամբ թուղթ, Ձեզ էլ ոչինչ չի կարող այնպես օգնել, ինչպես ներշնչանքն ու գարնանային տրամադրությունը:
Պատրաստենք գարունը մեր ձեռքերով, մինչ նա «անձամբ» կորոշի ձմռան ձեռքից վերցնել լիազորությունները:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: