|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Mango-ին մեղադրել են «ստրկական ոճի» համար
05.03.2013
Հանրահայտ իսպանական Mango հագուստի բրենդը ներքաշվել է խոշոր սկանդալի մեջ՝ Ֆրանսիայում վաճառքի հանելով «Ստրկական ոճ» անվանումով աքսեսուարների նոր հավաքածուն։
Ինչպես նշում է Daily Mail-ը, օրերս բրենդի ֆրանսիական մասնաճյուղի պաշտոնական կայքում տեղադրվել է նոր ապրանքների կատալոգը, որի շրջանակներում ներկայացվել է Esclave Style («Ստրկական ոճ») անվանումով նոր աքսեսուարների շարքը։
Արդյունքում հազարավոր գնորդներ բուռն քննադատել են Mango-ի շուկայագետներին՝ նշելով, որ իրենց զայրացրել է ոչ միայն զարդերի անվանումը, այլ նաև դրանց տեսքը, քանի որ դրանք հիշեցնում են ստրուկների կողմից օգտագործվող շղթաներ։
Ընկերության դեմ համացանցում ստորագրահավաք է սկսվել, ինչից հետո Mango-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ և ներողություն խնդրել՝ նշելով, որ խառնաշփոթի պատճառը սխալ թարգմանությունն է միայն։ Մի քանի օր անց աքսեսուարների հավաքածուի անվանումը փոխվել է։
tert.am Դիտվել է 3921 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|