|
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ |
|
Գարնանային սթրես. ինչպես խուսափել
02.03.2013
Ահա և այդքան սպասված գարունը: Ձյունն այլևս չի սպառնում մեզ, արևը վերջապես սկսել է ջերմացնել, բայց արի ու տես, որ հաճախ մենք չենք կարողանում ուրախանալ բնության զարթոնքով, այլ, ընդհակառակը, մեզ հոգնած և հուսահատված ենք զգում: Դրա ամենապարզ պատճառը եղանակի փոփոխությունն է: Առավոտյան կարող է արևը շողալ, երեկոյան կարող է ուժեղ անձրև տեղալ և այդպես շարունակ: Ձմեռվա լարված աշխատանքը նույնպես բերում է գարնանային սթրեսի: Գարնանը շատերի մոտ էմոցիոնալ անկայունություն է առաջանում, տրամադրության կտրուկ փոփոխություն: Այս ամենի դեմ պայքարելու և գարնանային սթրեսից խուսափելու մի քանի միջոցներ է ներկայացնում LADYNEWS-ը:
- Քնեք այնքան, որքան ուզում եք: Այս շրջանում շատ կարևոր է առողջ քունը:
- Կյանքի փոքրիկ ուրախություններ` գինի, քաղցրավենիք, տաք շոկոլադ:
- Շոգեբաղնիք կամ բաղնիք: Սա հիանալի միջոց է թուլացնելու մկանները, դադարելու մտածել ամենատարբեր խնդիրների մասին և պարզապես կարճատև ընդմիջում տալու սեփական մտքին և մարմնին:
- Սպորտ, որը կարող է հաճույք պատճառել ձեզ: Կարող եք այցելել սպորտդահլիճ, լիցքաթափվել:
- Երկար ժամանակ անցկացրեք բնության մեջ, մաքուր օդին, քաղաքի աղմուկից հեռու:
- Ընկերական շրջապատ, որը գնահատում է ձեզ, աջակցում, հասկանում: Նրանք կփորձեն ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը:
- Սիրելիի ներկայությունն ու աջակցությունը կօգնի շուտ հաղթահարել սթրեսային վիճակը:
- Շատ վիտամիններ են ձեզ անհրաժեշտ` համեղ, օգտակար և բազմատեսակ սնունդ: Օրգանիզմը գարնանն ունի հատկապես վիտամին B-ի և հանքային նյութերի կարիք: Բաց չթողնեք նախաճաշը:
- Արձակուրդ. վայելեք մի քանի օր արևոտ երկրներում, լիարժեք հանգիստը ձեզ անմիջապես նոր ու դրական էմոցիաներով կլցնի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6102 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է
02.09.2026 Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։
|
|
«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին
27.08.2026 Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:
|
|
 |
|
|
Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը
07.08.2026 Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։
|
|
Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը
17.07.2026 Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:
|
|
 |
|
|
Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ
23.06.2026 Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:
|
|
Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին
28.05.2026 Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|