|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Միշել Օբամայի ճակատի մազափունջն «անմահացել է» նոր պաշտոնական լուսանկարում
21.02.2013
Սպիտակ տունը ներկայացրել է Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբամայի նոր պաշտոնական լուսանկարը, որում «անմահացել է» նաև նրա' այդքան քննարկված ճակատի մազափունջը, գրում է РИА-Новости-ն։
Լուսանկարն արվել է դեռևս փետրվարի 12-ին. դրանում ԱՄՆ առաջին տիկինը կրում է սև, կիպ, դասական զգեստ, մարգարտյա վզնոց, և միակ բանը, որով այս լուսանկարը տարբերվում է 2009 թ. արված պաշտոնական լուսանկարից, Օբամայի նոր սանրվածքն է, մասնավորապես՝ ճակատի մազափունջը։
Իր նոր սանրվածքով Առաջին տիկինը հայտնվել է հանրության առաջ իր ծննդյան օրը՝ հունվարի 17-ին, ինչից հետո համացանցը հեղեղվել է ինչպես գովասանքի, այնպես էլ քննադատական մեկնաբանություններով։ Օրինակ՝ Օբամայի ճակատի մազափունջը դուր չի եկել լեգենդար Chanel նորաձևության տան կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդին, ում կարծիքով՝ այն Միշելին նմանեցրել է հեռուստահաղորդավարուհու։ Սակայն անձամբ Միշել Օբաման իր սանրվածքի փոփոխությունը բացատրել է «միջին տարիքի ճգնաժամով»։
tert.am Դիտվել է 3753 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|