Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ամենահաջողակ առաջնորդների գործելակերպի 15 գլխավոր տարրերը. Forbes

19.02.2013

Առաջնորդները որդեգրում են մի պահվածք, որը ժամանակի հետ չգիտակցված ու ավտոմատ է դառնում: Օրինակ' առաջնորդի հատկանիշներով օժտված մարդիկ կարող են որևէ հարցի շուրջ մի քանի որոշումներ կայացնել այն նույն ժամանակահատվածում, որը մյուսներին անհրաժեշտ է պարզապես տվյալ հարցը հասկանալու համար, գրում է Forbes-ը՝ ներկայացնելով գործելակերպի դրսևորման 15 տարբեր օրինակներ, որ առաջնորդներն ինքնաբերաբար կատարում են ամեն օր: Ընդ որում՝ հաջողակ առաջնորդները:

Աղբյուրը նշում է, որ նման չարչարանքի դիմաց աշխարհի 200 ամենաբարձր վարձատրվող գլխավոր գործադիր տնօրենները 2011-ին 14,5 մլրդ դոլարի եկամուտ են ունեցել:

1. Անել այնպես, որ մյուսները կարողանան ազատ արտահայտվել:

2. Որոշումներ կայացնել, քանի որ հաջողակ առաջնորդները փորձառու որոշում կայացնողներ են:

3. Հիշեցնել ակնկալիքների մասին, քանի որ հաջողակ գործիչները շփման մեծ հմտություններով մարդիկ են, որոնք կարողանում են թիմին հիշեցնել ղեկավարության՝ իրենցից ունեցած ակնկալիքների մասին:

4. Մարդկանց մտածելու մարտահրավեր նետել՝ ավելի լայն մտածելու և աշխատակիցներին միշտ «ոտքի մատների վրա պահել»: Եթե չեք մտածում, նոր բաներ չեք սովորում: Եթե չեք սովորում, չեք աճում և ժամանակի հետ ոչ էական եք դառնում ձեր աշխատանքում:

5. Հաշվետու լինել ուրիշներին, ինչը նույնը չէ, ինչ թույլ տալ գործընկերներին վերահսկել իրենց: Սա, ըստ աղբյուրի, ցույց է տալիս, որ ղեկավարը ոչ միայն իր հաջողության վրա է կենտրոնացած, այլև ձեր:

6. Առաջնորդել մարդկանց՝ օրինակ ծառայելով: Հաջողակ առաջնորդներն անում են այն, ինչ «քարոզում են»:

7. Պարգևատրել. հաջողակ առաջնորդները ձեռքբերումները չեն գնահատում որպես ինքնըստինքյան ենթադրվող բան, այլ չեն մոռանում պարգևատրել համապատասխան աշխատակիցներին:

8. Շարունակական ձևով արձագանքել ի պատասխան. աշխատակիցները ցանկանում են, որ իրենց առաջնորդները իմանան՝ իրենք ուշադրություն են դարձնում նրանց և գնահատում են արձագանքը:

9. Պատշաճ ձևով բաշխել ու կիրառել իրենց գործընկերների համապատասխան ունակությունները՝ ըստ ստեղծված իրավիճակի:

10. Հարցադրումներ անել, հետամուտ լինել քննարկումների, ընդ որում՝ անընդհատ, նույնիսկ երբ դրսից նրանք երևում են ամենագետներ:

11. Խուսափել հետաձգումից. հաջողակ առաջնորդներն «այս գլխից» են լուծում ծագած խնդիրները: Կյանքում առաջ գնալն այն անելն է, ինչը շատ մարդիկ անել չեն սիրում, արձանագրումը է Forbes-ը:

12. Դրական էներգիա և վերաբերմունք ստեղծել և ներդնել պատշաճ «աշխատավայրային մշակույթ»: Իսկ ամենակարևորը, որ այդ ամենի ուղղությամբ գործընկերներին էլ գործողությունների մղել:

13. Մեծ ուսուցիչ լինել. հաջողակ առաջնորդները երբեք չեն դադարում ուսուցիչներ լինել, քանի որ իրենք սովորելու են նպատակաուղղված:

14. Ներդրումներ կատարել հարաբերություններում. հաջողակ առաջնորդները կենտրոնացած են ոչ միայն իրենց «տիրույթի» վրա, այլ փոխշահավետ հարաբերություններում «ներդրում» են կատարում:

15. Վայելել պատասխանատվությունը, քանի որ հաջողակ առաջնորդներին դուր է գալիս առաջնորդ լինել՝ ոչ թե զուտ հանուն իշխանության, այլ իմաստալից ազդեցության, որ կարող են ունենալ:

tert.am

Դիտվել է 3280 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1223 անգամ
21.10.2026
Դիտվել է 377 անգամ
20.10.2026
Դիտվել է 355 անգամ
22.10.2026
Դիտվել է 241 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster