|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Չեմպիոնը սխալմամբ սպանել է Վալենտինի կապակցությամբ անակնկալ մատուցող իր ընկերուհուն
15.02.2013
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ը ներկայացնող աթլետ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Օսկար Պիստորիուսը մեղադրվում է Յոհաննեսբուրգում գտնվող սեփական տանն իր ընկերուհուն սպանելու մեջ: Նշվում է, որ մարզիկը գիշերը հրաձգային զենքով սպանել է իր ընկերուհուն՝ նրան դնելով թալանչու տեղ, մինչդեռ ընկերուհին ցանկացել է անակնկալ մատուցել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:Պարօլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Պիստորիուսը ձերբակալվել է տեղի ոստիկանության կողմից: Նշվում է, որ Պիստորիուսի ընկերուհի, նախկին մոդել Ռիվա Սթինկամպը մահացել է գլխին և ձեռքին ստացած հրազենային վերքերից: Մոդելը մարզիկի հետ հանդիպում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերից և երեկ Twitter-ում գրել էր, որ ցանկանում է անակնկալ նվեր մատուցել մարզիկին՝ Վալենտինի օրվա կապակցությամբ:
Ոստիկանությունը ենթադրյալ հանցանքի վայրում հայտնաբերել է 9 միլիմետր տրամաչափի ատրճանակ: Պիստորիուսն արդեն իսկ տվել է առաջին ցուցմունքները: Պիստորիուսն առաջին մարզիկն է, ով Օլիմպիական խաղերում հանդես է եկել պրոթեզավորված երկու ոտքով:
5 տարի առաջ Պիստորիուսը շահել է Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) դեմ դատը: Վերջինս կարծում էր, թե պրոթեզներն առավելություն են տալիս նրան: Պիստորիուսը սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ:
hayeli.am Դիտվել է 3797 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|