Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

«Ամուսնացի, վեշերդ հավաքի, գնա». 14 տարի ընտանեկան բռնության ենթարկված կնոջ պատմությունը

12.02.2013

«Երբ մի անգամ մամաս ինձ «ջան» ասեց, չէի կարողանում արցունքներս զսպել, շրջվում էի պատի կողմը, որ չտեսնի ինձ»,- հուզմունքով պատմում է  35-ամյա Անահիտ Ավետիսյանը (անուն-ազգանունը փոխված են), ում LADYNEWS.am-ը հանդիպեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ում:  Մինչ օրս Անահիտը  չգիտի, թե ինչ բան է մայրական սերը, ծնողների հոգատարությունն ու համերաշխ ընտանիքը: Փոխարենը մշտապես ենթարկվել է թե ֆիզիկական, թե հոգեբանական բռնությունների սեփական ծնողների կողմից:

«Ի ծնե ձեռքի արատ եմ ունեցել. ձախ ձեռքս պրոթեզ է: Մեծացել եմ մանկատանը: 7 տարեկանում գիշերօթիկ դպրոց էի գնում, իսկ մի տարի հետո էլ հայտնվեցին ծնողներս: Չգիտեի որ հայր ու մայր ունեմ, կամ ընդհանրապես ինչ բան ա ծնողը»: Հայտնվեցին ծնողները, և Անահիտը մտածեց, որ իր կյանքը վերջապես նոր փուլով կընթանա: Ծնողներն Անահիտին տուն էին տանում տարվա մեջ 3-4 անգամ 2-3 օրով: «Շատ էի ուզում իրանց հետ տուն գնալ, որովհետև չէի ուզում դպրոցում մնալ: Բայց կամաց-կամաց լարվեցին մեր հարաբերությունները: Դե չգիտեմ, հնարավոր ա, որ ես էլ ինչ-որ բնավորության գծեր ունեմ, որ մեղավոր եմ, բայց ամեն ինչ սկսվեց մամայի վերաբերմունքից: Ինքը բնավորությամբ շատ կոպիտ, ագրեսիվ ա: Չէինք կարողանում իրար հետ լեզու գտնել: Ես երեխա էի ու չէի հասկանում, թե ինչին կարելի ա ձեռք տալ, ինչին՝ չէ: Իսկ ինքը մի փոքր բանից կարող էր ընենց բարկանալ, բորբոքվել, որ… Բռնկվում էր ու ծեծում»:   Անահիտն առհասարակ աշխատում է շատ զգույշ խոսել ծնողների մասին, չի ուզում վիրավորել կամ մեղադրել:

Տարիներն անցում էին, իսկ Անահիտն արդեն ավարտել էր գիշերօթիկն ու նոր օթևան էր փնտրում: «Ինձ ասում էին` ծնողներ ունես, զանգի, թող գան, քեզ տանեն: Ես երկմտանքի առաջ էի, քանի որ արդեն գիտեի՝ իրենց վերաբերմունքն իմ հանդեպ ոնց ա»:  Աղջիկն այնուամենայնիվ զանգահարում է ծնողներին և տեղափոխվում նրանց տանն ապրելու:  Բացի Անահիտից, տանն ապրում էին նաև երկու երեխաներ` փոքր քույրն ու եղբայրը: Այն հանգամանքը, որ աղջիկն այսուհետ իրենց տանն է ապրելու,  հունից հանում է ծնողներին  և հատկապես մորը, որը, առիթը բաց չթողնելով, անընդհատ վիրավորում և հալածում է աղջկան: «Կապ չունի՝ ով մեղավոր լիներ, ինչ անեինք, միշտ ծեծվում էի ես, ագրեսիվ էր դառնում շատ: Երբ տանը հյուրեր էին գալիս,  միշտ ինձ էին պառկացնում գետնին քնելու, ու ես էլ երեխա էի, նեղվում էի, իրանք դրանից ավելի էին բորբոքվում ու լարվում իմ հանդեպ:  Սովետական տարիներին մաման գնում էր Մոսկվա, գալիս, հագուստ էր բերում: Քրոջս միշտ ռետուզներ, շորիկներ, հագուստի մեծ տեսականի էր բերում, իսկ ինձ ասում էր, որ չի գտել իմ համար հարմար մի բան: Ձեռքիս պատճառով ես բոլոր եղանակներին էլ երկարաթև եմ հագնում, իսկ ինքն ասում էր, որ երկարաթև ոչ մի բան չի գտել»: 

Անահիտը պատմում է, որ երբեք ոչ մի քաղցր խոսք չի լսել մորից: Եվ երբ երկու անգամ մայրը նրան «ջան»-ով է դիմել, աղջիկը պարզապես պոռթկացել է` չկարողանալով թաքցնել արցունքները: «Միշտ մայրական սիրո պակաս եմ զգացել: Իրենց ջերմությունը ես չեմ զգացել: 14 տարի ապրել եմ իրանց հետ ու չեմ զգացել, թե ինչ ա ծնողական սերը, ուշադրությունը: Հենց մի քիչ մեծացա, մայրս ամեն օր ասում էր. «Ամուսնացի, վեշերդ հավաքի, գնա: Ոչ մի բանով մեզ օգուտ չես տալիս, մենակ վնասում ես, ավելորդ բեռ ես»: Այնքան էր ասել, որ ես ինքս էլ ինձ ավելորդ էի զգում: Երբ ծանոթացա մի քանի հաշմանադամ ընկերներիս հետ, կարողանում էի տանից մի քանի օրով գնալ, մնալ ընկերներիս տանը, թեկուզ փողոցում թափառել, մենակ թե տուն չգնայի: Էդ  արդեն էն ժամանակ, երբ այլևս ելք չկար: Ինձ մենակ ինքնասպանություն էր մնում… Քանի անգամ փորձել եմ…»: 

Աղջկա ծայրահեղ հոգեկան վիճակն անգամ չի սթափեցնում մորը: Հակառակը`նա  ինքն է դրդում Անահիտին ինքասպանության փորձ կատարել` ամեն անգամ նշելով, որ իրենց համար նա  միայն բեռ է և ոչ մի նշանակություն չեն տալիս նրա գոյությանը: «Հա, իրանց համար մեկ էր: Իրանք թքած ունեին իմ վրա»:  Անահիտի ինքնասպանության փորձերը ոչ մի ազդեցություն չթողեցին ծնողների վրա. «Մայրս ասում էր, թե կամ ինձ կսպանի, որ պրծնի ինձնից, կամ իրեն կսպանի, որ ազատվի վերջապես ինձանից: Ասում էր, թե փող չես բերում տուն, էլ ինչներիս ես պետք, մենակ ավելորդ բեռ ես »:

 Տարիների հետ ֆիզիկական բռնությունը միայն սաստկանում էր: «Չէ, հնարավոր չէր պաշտպանվել: Էս ձեռքով ո՞նց պաշտպանվեի ծնողներիցս: Հիմնականում մայրս էր ծեծում, բայց եղել է նաև, որ հայրս էր ծեծում: Քանի որ ես միշտ երկարաթև եմ հագնում, ամռանը շատ հաճախ եմ քրտնում: Դրա համար էլ ամեն օր լողանում էի: Հայրս մի օր ասեց մամային, որ  երբ ինքը տանը չէր, ես լողացել եմ: «Դու մեզնից թաքուն լողանո՞ւմ ես»,- ասեց մաման ու սկսեց ծեծել ինձ: Շատ ա եղել, որ տնից դուրս են հանել, ասել են, որ էլ տուն չգնամ: Բայց ես ուրիշ ճար չունեի: Եթե ձեռքս սենց չլիներ, ես լավ էլ իմ գլուխը կպահեի, կաշխատեի, տուն էլ կվարձեի: Ուղղակի, հավատացեք, շատ դժվար ա հաշմանդամ մարդուն աշխատանք գտնել, գրեթե անհնարին ա»:   Անահիտի խոսքերով` հայրը սկզբում շատ խելոք, զուսպ մարդ է եղել, բայց կյանքն աստիճանաբար փոխել է նրան: «Նրանց վարմունքը երևի իրենց հոգեբանությունից է գալիս: Կոպիտ ասած, իմ ծնողներն են, չեմ ուզում նման բան ասեմ, բայց անգրագիտություն կար իրանց վարմունքի մեջ»:  

Անահիտը մի ձեռքով ասեղնագործում է: Տարբեր իրեր է պատրաստում, գեղեցիկ պատկերներ ասեղնագործում  պայուսակների, շորերի վրա: Այս աշխատանքի շնորհիվ նա սկսում է չնչին գումար վաստակել, որի մասը տալիս է ծնողներին: «Իմ աշխատանքներն իրենց չէին հետաքրքրում: Չեն ուրախացել, բանի տեղ չեն դրել, որովհետև շահեկան գործ չէր, գումարը շատ քիչ էր: Ինձ ասում էին, թե զիբիլներդ հավաքի, բոլ ա փռես ըստեղ-ընդեղ»:  

 Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն Անահիտին կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, ինչը, աղջկա  խոսքերով, իր կյանքի ամենագնահատելի երևույթներից է: «5 տարի արվեստի ինստիտուտում սովորեցի, բայց մեռնելով, տանջվելով, որովհետև իրենք ինձ անգամ 100 դրամ չէին տալիս, որ ես գնայի ինստիտուտ»: 

Վերջապես բախտը կարծես ժպտում է Անահիտին, և նա աշխատանք է գտնում: Բայց արիուտես, որ հիմա էլ վերջնականապես հիասթափվում է հաշմանդամների հանդեպ շրջապատի վերաբերմունքից: «Հավասար պայմաններով չէինք աշխատում, ես պայմանագրային աշխատող էի, աշխատավարձս շատ ավելի քիչ էր, քան մնացածինը, աշխատաժամերս էլ բոլորից շատ էին: Հյուծվում էի, չէի կարողանում այլևս»:  Այս ընթացքում Անահիտի ծնողները մեկնում են Մոսկվա` հաշմանդամ աղջկան թողնելով ամբողջովին մենակ: Աշխատանքի շնորհիվ Անահիտը կարողանում է տուն վարձել: «Երբ անհնար դարձավ արդեն դիմանալը, ես դուրս եկա աշխատանքից: Ղեկավարս աշխատանքային ժամին մոտեցավ ինձ ու ականջիս փսփսաց, որ այլևս իրենց պետք չեմ»:   Կորցնելով տունը` ստիպված է լինում վերադառնալ նույն ընտանեկան դժոխքը: «Նրանց գործերը չստացվեցին Մոսկվայում, իրենք էլ ստիպված ետ եկան: Ես արդեն էդ մտքից, որ պետք է նորից էդ ամենի միջով անցնեմ, ուզում էի կորցնել ինձ, պատրաստ էի անգամ չմտածված քայլերի: Ես գիտեմ, որ ինքնասպանությունը ելք չի, բայց այդ պահին դժվար ա գիտակցելը, որ բացի ավարտից ինչ-որ կերպ շարունակություն կարա լինի: Ձմռան ամենացուրտ գիշերներին ես տեղ չունեի գիշերելու, էդքանից հետո ի՞նչ անեի»: Տարիներ շարունակ Անահիտը դիմումներ է ուղարկում կառավարական մարմիններին, բարեգործ անհատներին, բայց ոչ մի հուսադրող պատասխան չի գտնում:  «Չէի կարող տուն գնալ, ծնողներս ինձ դուրս էին հանում, անելանելի վիճակ էր: Զեյթունի թաղապետարան էի անընդհատ դիմում, խնդրում ճար անել, որ այլևս հնարավոր չի, որ մի կտուր գտնեն ինձ համար, մի ճար մինչև կարողանայի ոտքի կանգնել: Բախտս բերեց, որ հենց այդ շրջանում Կանանց աջակցման կենտրոնը Զեյթունի թաղապետարան էր եկել, ներկայացրել կենտրոնի խնդիրը, աջակցման պատրաստակամությունը: Աշխատակիցն էլ հիշել էր իմ մասին ու համարս տվել տիկին Ալվարդին: Իմ փրկությունն էր տիկին Ալվարդը, ամեն ինչի համար իրեն եմ շնորհակալ: Ինքը գտավ ինձ, կանչեց կենտրոն, հուսադրեց, ու սկսվեց կյանքիս էս շրջանը, երբ միասին փորձում ենք հաղթահարել իմ դժվարությունները, ես արդեն ապահով եմ, տեսնենք, Աստված մենակ չի թողնի, մի դուռ կբացվի»:  Այն հարցին, թե ունի արդյոք որևէ զգացմունք ծնողների հանդեպ, Անահիտը պատասխանում է. «Զգացմունքներ չունեմ, ես պարզապես խղճում եմ իրենց, որովհետև գիտակցում եմ, որ առանց հասկանալու են արել այս ամենը: Կուզեմ, որ միշտ առողջ լինեն իրենք, քանի որ հիմա մայրս առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում ոչ մի լուրջ խնդիր ունենան: Կուզենամ նաև, որ իրանք իմ մասին միշտ լավը լսեն: Սպասում եմ այն օրվան, երբ կզղջան իրանց վերաբերմունքի համար: Ես խղճում եմ իրանց, իրանք հաստատ չեն հասկանում, թե ինչ են անում, չէ, եթե հասկանային, էսպես չէր լինի ամեն ինչ… չէր լինի… (հուզվում է-LN)»:

 

Հ.Գ.   Հիմա Անահիտը բնակվում է Կանանց աջակցման կենտրոնի «Ապահով տուն» ապաստարանում` մի քանի կանանց հետ, ովքեր նույնպես ընտանեկան բռնության զոհեր են: Նրա ամեն երկրորդ բառը համեմատություն է անցյալի և ներկայի, շնորհակալություն՝ ուղղված այն մարդկանց, ովքեր հիմա աշխատում են իր հետ, փորձում տալ հոգեբանական այն պատրաստվածությունը, որ կօգնի Անահիտին մշտապես առաջ քայլել կյանքում` գիտակցելով, որ ոչ մի բնական արատ չի կարող զրկել հասարակության լիիրավ անդամ լինելու իրավունքից: Բոլոր կանանց, ովքեր ենթարկվում են բռնության, թե ամուսնու, թե ծնողների, թե երեխաների կողմից,  Անահիտն իր անձնական փորձից խորհուրդ է տալիս ուժ գտնել և թեկուզ մեկ անգամ զանգահարել կենտրոն: «Մեր բոլոր ծառայությունները բացարձակապես անվճար են: Մեր նպատակն է վերացնել կանանց հանդեպ յուրաքանչյուր տիպի բռնությունը, աջակցություն ցուցաբերել բոլոր այն կանանց, ովքեր ունեն դրա կարիքը: Առաջին քայլը սկսվում է նրանից, որ կինն ուշ է գտնում իր մեջ զանգահարելու մեր կոնֆիդենցիալ թեժ գծին, որն աշխատում է շուրջօրյա: Առաջին հերթին մենք հոգեբանական խորհրդատվություն ենք տրամադրում, որպեսզի կանայք գիտակցեն իրենց վիճակը, ռիսկի գործոնը, հասկանան, թե ինչ է իրականում բռնությունը: Պարբերաբար հոգեբանական թրեյնինգների են մասնակցում, որտեղ կոփվում է նրանց ինքնավստահությունը, հույսը ապագայի հանդեպ: Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են մնալ «Ապահով տանը», ստանալ իրավաբանի, դատապաշտպանի ծառայություն:  Մի խոսքով` ամեն-ամեն ինչ, որպեսզի կինն ինքնուրույն ոտքի կանգնի»,-LN-ի հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Հասմիկ Գևորգյանը:

Շուրջօրյա վստահության հեռախոս- 099/88-78-08, թեժ գիծ- 0 8000 11 00:

Զրուցեց Նելլի Ղարիբյանը

Աղբյուր` LADYNEWS.am


 

Դիտվել է 10113 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
SM | 13-02-2013 01:20
,,,,,inch canr bana cnoxi siro pakas zagale,,,,bayc du etqan banic heto eli qo cnoxnerin sirumes u mtacumes iranc masin,,,du shat lav sirt u hogi unes,,,,,achkers lcvecin qo patmutyune kartaluc,,,,,,Astvac tox qez lish ognakan lini

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեգենդար հրեշտակները. 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության ամենավառ պահերը

21.10.2026
Ամփոփում ենք 2026 թվականի Victoria's Secret նորաձևության ցուցադրության կարևորագույն պահերը և դիտարկում, թե արդյոք ապրանքանիշը վերականգնել է իր նախկին փառքը։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը' Mister International 2026-ը

29.09.2026
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցիչը։

Նոր «Tinder խաբեբա». նա ներկայացել է որպես NFL աստղ և կանանցից գողացել 1.3 միլիոն դոլար

10.09.2026
Վերջին օրերին ինտերնետը եռում է Դեյջոն Լավի մասին պատմություններից, ով նույնպես կարողացել է խաբել 26 կանանց՝ հորինելով իր սեփական պատմությունը։

Առօրյա սովորություններ, որոնք փչացնում են կեցվածքը

06.08.2026
Որոշակի առօրյա սովորություններ կարող են չեզոքացնել կանոնավոր վարժությունների և կեցվածքին ուղղված մարզման օգուտները՝ ողնաշարի վրա ասիմետրիկ ծանրաբենվածությոններ դնելով: Ահա, թե ինչպես դա կանխել:

Հակատարիքային. 5 թրենդ 40 տարեկանից բարձր կանանց համար

31.07.2026
Տարիքը նորաձև հագուստից հրաժարվելու պատճառ չէ։ Ներկայացնում ենք հինգ թրենդ, որոնք ոչ միայն տեսողականորեն երիտասարդացնում են, այլև ընդգծում են անհատականությունը։ 

Հայտնի է բույրը, որը խենթացնում է տղամարդկանց

16.07.2026
Տղամարդկանց պետք է խոցել ցանկացած միջոցով, այդ թվում՝ անտեսանելիներով:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1067 անգամ
20.10.2026
Դիտվել է 265 անգամ
21.10.2026
Դիտվել է 211 անգամ
22.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster