|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
«Օսկար» մրցանակաբաշխությանը եկել էին նաեւ Մուամար Քադաֆին եւ Սադամ Հուսեյնը
27.02.2012
Դերասան Սաշա Բարոն Կոենը, ով հայտնի է իր անկանխատեսելի քայլերով, 84-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ առիթը բաց չթողեց հանդիսատեսին ևս մեկ անգամ ցնցելու իր շոկային պահվածքով: Մինչ դերասանուհիները պայքարում էին,թե ում կոստյումն է ավելի շլացուցիչ, իր հագուկապով բոլորին անակնկալի բերեց Սաշա Բարոնը: Արարողությանը Սաշան հայտնվեց Մուամար Քադաֆիի և Սադամ Հուսեյնի «միաձույլ» կերպարով: Իսկ ձեռքում դերասանը սափոր էր պահել, որի մեջ, իր խոսքով, Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրայի աճյունի մոխիրն էր: Մի քանի անհեթեթ հայտարարություններից հետո դերասանը սկսել է մոխիր շաղ տալ ներկաների վրա, որից հետո նրան անմիջապես հեռացրել են սրահից:
Սկզբնապես «Օսկար»-ի կազմակերպիչները չէին ցանկանում թողնել նրան մասնակցել արարողությանը, քանի որ Սաշա Բարոն Կոենը հայտարարել էր, որ ներկայանալու է գեներալ Ալադինի կերպարով՝ իր նոր՝ «Դիկտատոր» ֆիլմից: Մրցանակաբաշխության կազմակերպիչները համարել են, որ դա ֆիլմի գովազդ կլինի: Նրանք ասել են, որ մեծ հաճույքով կընդունեն դերասանին արարողության ժամանակ, միայն թե առանց որևէ կերպարանափոխության: Բայց Սաշան չի համակերպվել և հեռուստածրագրերից մեկում հայտարարել է, որ եթե չթողնեն իրեն այդ կերպարով մասնակցել մրցանակաբաշխությանը,ապա «վատ կլինի բոլորի համար»: Դե իսկ «Օսկար»-ի կազմակերպիչները կարծես լուրջ էին ընդունել սպառնալիքներն ու համաձայնել էին նրա՝ գեներալ Ալադինի կերպարանքով ներկայանալուն: Դիտվել է 3431 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|