Ամերիկյան ռեալիթի շոուների եւ բարձրաշխարհիկ երեկույթների աստղ Քիմ Քարդաշյանի մանկության տարիների մասին նոր ցնցող մանրամասներ են ի հայտ եկել:
Քիմի հոր' Ռոբերտ Քարդաշյանի (ամերիկացի հայտնի փաստաբան, մահացել է 2003թ-ին, քաղցկեղից) այրին' Էլենը, ամերիկյան In Touch պարբերականին է փոխանցել նախկին ամուսնու օրագրերը, որոնցում փաստաբանը պատմում է իր առաջին կնոջ' Քրիս Քարդաշյանի հետ անցկացրած կյանքի մասին:
«Քրիսը քացի էր տալիս ու ծեծում էր Քիմին: Ասում էր, որ ուզում է սպանել նրան (Քիմին)»,- 1989թ-ին գրել է Ռոբերտ Քարդաշյանը եւ հավելել,- Քիմն էլ հիստերիկ էր»:
Ռոբերտ Քարդաշյանը հուշեր է թողել նաեւ Քրիսի հետ հարաբերությունների մասին: Պարզվում է, որ Քարդաշյանի մայրը սիրեկան է ունեցել ու ողջ օրը նրա հետ է անցկացրել: Քրիսը օրերով բացակայել է տնից' չհետաքրքրվելով նույնիսկ հարազատ երեխաներով:
«Նույնիսկ Ծննդյան տոներն էինք առանց Քրիսի անցկացնում' ես ու 4 երեխաները»,-գրել է Ռոբերտը:
In Touch ժամանցային պարբերականը Ռոբերտ Քարդաշյանի օրագրերից որոշ քաղվածքներ հրապարակելու է այս շաբաթվա համարում:
Լուսանկարում Քարդաշյան քույրերն են ու նրանց հարազատ մայրը' Քրիսը
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: