Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես միշտ արտասովոր եմ եղել. ԼԱՆԱ ԴԵԼ ՌԵՅ

20.01.2013

Նա հայտնի դարձավ ընդամենը 2 տարի առաջ իր «Video Games» տեսահոլովակով: 2 ամսվա ընթացքում այն հավաքեց ավելի քան 1 միլիոն դիտում:

Էլիզաբեթ Գրանտը, ավելի հայտնի ինչպես Լանա Դել Ռեյ, ծնվել է Նյու Յորքում 1986 թ.: Նրա հայրը` Ռոբ Գրանտը, միլիոնատեր բիզնեսմեն է: «Իմ հայրը ինովացիոն ձեռնարկատեր է: Դա չի նշանակում, որ նա ֆինանսական մագնատ է: Դա նշանակում է միայն, որ նա ապրում է հետաքրքիր կյանքով»:   

Իսկ մինչև միլիոնատեր դառնալը, Լիզայի հայրը չուներ բավականաչափ գումար սեփական տուն ձեռք բերելու համար: «Մինչև այս ամենը, մենք ծանր ճանապարհ ենք անցել: Այս կյանքն առհասարակ բավականին բարդ ու խճճված է, երբեմն նաև անտանելի»:  Դեռ մանկուց ունենալով բավականին լավ ձայնային տվյալներ և ցանկություն՝ լինելու  ճանաչված, Էլիզաբեթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով ճանապարհ էր հարթում դեպի փառքն ու ճանաչվածությունը:

Իր երաժշտական կարողությունները Լիզան առաջին անգամ արտահայտել է եկեղեցական երգչախմբում: 15տարեկանում նրան դուրս են հանում դպրոցից վատ պահվածքի համար:   «Ես միշտ զգում էի, թե մտածում եմ բոլորովին այլ կերպ, քան մնացածը: Ես ինձ միայնակ էի զգում իմ հարազատ քաղաքում: Ես չգիտեի, թե որտեղ էի ուզում լինել, բայց հաստատ զգում էի, որ այդտեղ ես դեռևս չեմ եղել»:

Հետագայում Լիզան սկսում է երգել ակումբներում, սրճարաններում, սակայն նրա երգերը այդպես էլ ճանաչում չեն գտնում: Այս շրջանում աղջիկը հանդես էր գալիս Լիզի Գրանտ բեմական անվամբ:

18 տարեկանում Լիզան հեռանում է իր քաղաքից` Լեյք-Փլեսիդից: Նա ուղևորվում է գրավելու Նյու Յորքը և հետագայում ամբողջ աշխարհը:

Առաջին փորձը` հայտնելու իր մասին, տապալվեց: Լիզան թողարկեց փոքրածավալ ալբոմ` «Kill Kill»,  որը ոչ մի հաջողություն չունեցավ, սակայն որոշ գործակալների ուշադրությունը գրավեց Լիզայի հետաքրքիր ձայնն ու ոճը:  Առաջին չհաջողված փորձից հետո Լիզային օգնության է հասնում հայրը: Նա սկսում է աշխատել պրոդյուսեր Դևիդ Կեյնի հետ, որը հայտնի է Փոլ Մակքարթնիի, Ռեդջինա Սպոկտորի հետ իր աշխատանքներով: Լիզայի վրա սկսում է աշխատել մենեջերների մի ամբողջ խումբ: Հենց նրանց խորհրդով էլ աղջիկը դառնում է Լանա Դել Ռեյ: Այս հետաքրքիր բեմական անվանումը մենեջերներն առաջարկում են`  համադրելով  դերասանուհի Լանա Տերների անունը Ford Del Rey մակնիշի մեքենայի վերջին բաղադրիչների հետ: Ընտրությունը պատահական չէր. նրանք ուզում էին հոլիվուդյան շունչ հաղորդել նրա կերպարին`ընդգծելով Լանայի գործունեության հնաոճ փայլը: Հասարակ աղջկա կերպարից Լանային դարձրին հոլիվուդյան գլամուր կերպար:

2011-ի հունիսին Լանա Դել Ռեյը պայմանագիր է կնքում Stranger Records-ի հետ և համատեղ ձայնագրում Video Games սինգլը: Այս երգն ու տեսահոլովակը, որը Լանան ինքնուրույն է ստեղծել, անհավանական հաջողություն են բերում երգչուհուն: Տեսամոնտաժը Լանայի սիրելի զբաղմունքն է: Տեսահոլովակի` համացանցում հայտնվելուց անմիջապես հետո նա դառնում է հայտնի: Տեսահոլովակի` միլիոնի հասնող դիտումները բոլորի մոտ  հետաքրքրություն առաջացրին Լանա Դել Ռեյի հանդեպ: «Ես անգամ թույլ չէի տա ինձ մտածել, որ տեսահոլովակս կհետաքրքրի ինչ-որ մեկին: Ես արթնացա հայտնի, ճանաչված ու սիրված. ամեն ինչ մեկ  վայրկյանում»:  

Իսկ երգը նվիրված է մի տղայի, ում հետ Լանան երկար ժամանակ հանդիպում էր Նյու Յորք տեղափոխվելուց անմիջապես հետո: «Մենք միասին էինք, որովհետև երկուսս էլ այս աշխարհից չէինք: Ինչ-որ երկնային բան կար մեր կյանքում: Ես ուրախ էի, որ իմ հուսահատությունների շրջանում իմ կողքին սիրելի մարդ կար: Ես աննկարագրելի երջանիկ էի` ապրելով  նրա կողքին, ում սիրում էի: Բայց արդյունքում մենք կորցրինք մեր երազանքները»:

2011-ին Լանա Դել Ռեյին համարում են տարվա սենսացիա: Դա այն դեպքում, երբ Լանան դեռ ոչ մի սկավառակ չէր թողարկել, ոչ մի համերգ չէր ունեցել: 

Լանայի առաջին համերգը` Նյու Յորքի ակումբներից մեկում, տեղի ունեցավ սեպտեմբերի 21-ին: Համերգի տոմսերը սպառվեցին այն վաճառքի հանելուց րոպեներ անց: Հաջողված համերգն արդեն քայլ էր դեպի լուրջ բեմեր: 2012-ի հունվարի 14-ին Լանան հանդես է գալիս իր երկու երգերով` «Saturday Night Live» շոուի ժամանակ: Հանդիսատեսը հիացած էր նորահայտ տաղանդով, իսկ քննադատները կասկածամտությամբ էին լցված:

2011-ի դեկտեմբերին Լանա դել Ռեյը ներկայացնում է իր թերևս ամենաճանաչված երգերից մեկը` «Born to Die»-ը, որն իսկական հիթ է դառնում: Այն նաև հիանալի հիմք էի ապագա ալբոմի համար:

Արդեն 2012-ի փետրվարին Լանան թողարկում է իր նոր ալբոմը` «Born to Die» և բարձրանում է  հիթ շքերթների առաջին հորիզոնականը: ԱՄՆ-ում տարածվում են այս սկավառակի մոտ 100 հազար օրինակները:

Ինչպես ասում են, տաղանդավոր մարդը տաղանդավոր է բոլոր հարցերում: Լանային սա նույնպես վերաբերում է: Բացի երաժշտական կարիեռայից Լանան նաև մեծ հաջողություններ է գրանցել մոդելային աշխարհում: Առհասարակ նրա տեսքը ամիսներ շարունակ ամսագրերի քննարկման առիթ է եղել, և մինչև այժմ էլ շարունակվում են քննարկումները, թե իրականում Լանայի շուրթերը արհեստականորեն փքված են, նրա հետաքրքիր դիմագծերը վիրաբուժական միջամտության արդյունք են, թե ոչ: «Ոչ մի արհեստական բան չկա իմ և իմ աշխատանքի մեջ: Տանել չեմ կարողանում, երբ ինձ շուրթերիցս են հարցնում: Ես հազար անգամ կրկնել եմ, որ սրանք իմ բնական շուրթերն են»:  Իսկ իր ռետրո կերպարի մասին Լանան ասում է, որ դա զուտ իր ընտրությունն է:

Լանան նաև մի քանի դիզայներական տների պաշտոնական մուսա է ճանաչվել, ինչպես օրինակ Mulberry-ի: Նրա անունով նաև անվանված են պայուսակներ, որոնք հիանալի վաճառք ունեն:

Բրիտանական հեղինակավոր ամսագիր GQ-ն Լանային համարել է 2012-ի «Տարվա կին»:

Լանա Դել Ռեյի անձնական կյանքում նույնպես ամեն ինչ հիանալի է: Ճիշտ է, երգչուհին այնքան էլ անկեղծ չէ լրատվամիջոցների հետ, բայց, այն որ այժմ հանդիպում Բարի Ջեյմսի հետ, հաստատել է հենց ինքը` Լանա Դել Ռեյը: «Նա շատ լավիկն է: Ինքն էլ զբաղվում է երաժշտությամբ: Հետաքրքիր է նրա հետ, երբեք չես ձանձրանա»: Առայժմ պաշտոնական հայտարարություններ իր անձնական կյանքի վերաբերյալ Լանան չի արել, բայց նորությունների կարելի է սպասել ամեն դեպքում:

Հոլիվուդի 50-ականների փայլն իր մեջ ամփոփող այս 26-ամյա երգչուհին այժմ շուրջ տասնյակ երգեր ունի, որոնցից յուրաքանչյուրը հիթ է դառնում` ևս մի քանի քայլ առաջ տանելով նրան:   «Ես մտածում եմ, որ հիմա հին, բարի ինտելեկտուալիզմը ավելի ուժեղ է «ճակատագրական կին» գաղափարից»:


Մի անգամ ավտոկանգառներից մեկում մի տղայի հետ էի կռվում, դրանից հետո իմ մասին սկսեցին ամենավախենալու հոդվածները  գրել: Ես լավ աղջիկ եմ, բայց չեմ սիրում, երբ չարաշահում են համբերությունս:

Ես այնքան մեծ դժվարությամբ եմ կարողանում արտահայտել զգացմունքներս, որ երբեմն նախընտրում եմ պարզապես չցուցադրել դրանք:

Լանան ու Լիզան նույն մարդիկ են: Ես երբեք չեմ ձևացնում բեմի վրա: Ես նույնն եմ թե որպես Լանա, թե որպես Լիզի:

Իմ կերպարն ինձ համար ամեն ինչ է: Խորհրդատուներն իրավունք չունեն խառնվել իմ ոճի հարցերին: Ես հագնվում եմ այնպես, ինչպես ես եմ ուզում:

Երբ դու վերջապես հաջողության ես հասնում, և մարդիկ զգացված են քո երաժշտությամբ, առաջանում է բավարարության զգացում:

Միայն մահվան մեջ են տեսանելի լույսի փայլերը:

Ես միշտ արտասովոր եմ եղել: Եվ դա ինձ չի մտահոգում, հակառակը` ես ուրախ եմ, որ կարողանում եմ տարբերվել:

Սերը մոլուցք է:  Իսկ ես հակված եմ մոլուցքների: Հերիք է սիրահարվեմ, և ես նվիրվում եմ մինչև վերջին կաթիլը:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6962 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 413 անգամ
25.06.2025
Դիտվել է 398 անգամ
30.06.2025
Դիտվել է 388 անգամ
26.06.2025
Դիտվել է 378 անգամ
27.06.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster