Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որ ի վերջո գան բոլոր նրանք, ում սպասում են, ինչպես որ դու ես գալիս բոլոր նրանց համար, ովքեր չեն դադարում հավատալ հրաշքների: Նվիրիր միմյանց բոլոր նրանց, ովքեր կնվիրվեին իրար, բայց դեռ չեն հանդիպում… Պարկերով սեր բեր:
Բեր մեզ խաղալիքներ: Թեկուզ արդեն մեծացել ենք, բայց, տեսնում ես, խաղալ սիրում ենք: Խաղալիքներ բեր, որ չխաղանք ձեռքի տակ ընկած ամեն ինչով. խաղահրապարակներից հանիր սրտերը ու նրանց փոխարեն դիր խաղալիք կարմիր սրտեր՝ խոցված նետերով: Օգնիր մեծանալ:
Մեզ նվեր բեր մեր իսկ հիշողությունները: Մեր լավագույն օրերից կազմված օրացույց նվիրիր, ու թող վերջում գրված լինի «Շարունակելի»:
Մեր անցած տարիները գորգեր սարքիր ու բեր մեզ, որ չոր ու սառը չլինի անցնելիք ճանապարհը: Խտացրու այն ամբողջ ժամանակը, որ իզուր չենք ապրել:
Այնքան շատ աչք չեմ խնդրում կույրի համար ու ականջ՝ խուլի, որքան արի սիրտ՝ վախկոտի համար: Սեփական կյանքը համարձակ, զնգուն ապրելու քաջություն բեր մեզ:
Տոնածառի տակ թող մեր հնարավորությունները' հազարավոր տուփերի մեջ, կապկպած փայլուն ժապավեններով: Ու թող բացենք-բացենք, ու թող բացվեն-բացվեն… մեր հնարավորությունները:
Անպայման բեր երազանքներ բոլոր նրանց համար, ովքեր կհոգնեն, չեն ուզի, կմոռանան երազանք պահել Ամանորի գիշերը: Նրանք քեզ շնորհակալ կլինեն իրենց կյանքի մնացած բոլոր գիշերները քուն մտնելուց առաջ:
Մի բան էլ… Երբ գաս, մի վայրկյանով հանգցրու մոլորակի բոլոր լույսերը ու չսպասված մթից հետո թող նորից լույս լինի, որ «օդափոխվեն» մեր աչքերը: Restart!
JULI | 08-12-2018 23:38
BAREV SIRELI DZMER PAP QEZ EN GRUM JULIANAN EV NATALIN JULIANAN CANKANUM E VOR BERES SHUNIK ISK NATALIN BABY BORNI TIKNIK
Aluxanyan Varduhi | 09-12-2016 21:39
es cankanumem vor dzmer papin ayceli mez ev beri mi anaknkal
Gaya Davtyan | 28-10-2016 17:43
uzumem vor ays tari lini xaxaxutyun
Alla | 17-10-2016 21:57
Baev sireli dzmer papik es shat em uzum vor du mez hyur gas ev indz hamar du beres heraxos.Ev husov em vor du kkardas im [email protected] sireli @nker Suqiasyan Alla.
Anka Nazaryan | 07-01-2013 00:23
Shaaat shat shat gexecik er u chisht :)
30-09-2026 08:18 Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15 Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 07:50 Ֆրանսիական L'abbeye հրատարակչության թիմը ստեղծել է Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկի գլխի տեսքով մեջքի պայուսակ։ KK Head Back Pack անվամբ անսովոր աքսեսուարի լուսանկարը հայտնվել է ամսագրի պաշտոնական Instagram էջում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքներ և երգչուհու զայրույթը։ Չնայած դիզայներները Կիշչուկին նշել էին որպես գործի համահեղինակ, երգչուհին ինքը մեկնաբանություններում գրել էր. «Սա միանշանակ «ոչ» է»։ Հետագայում պարզվեց, որ Կատյան ոչ միայն չի մասնակցել մեջքի պայուսակի ստեղծմանը, այլև հրաժարվել է իր պատկերն օգտագործելու թույլտվություն տալուց։
30-09-2026 01:22 Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54 Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար: