«Միսս տիեզերք 2012» տիտղոսը շնորհվել է 20-ամյա ամերիկուհի Օլիվիա Կալպոյին։ Ամերիկուհիներին այդ տիտղոսը նվաճել չէր հաջողվել 1997թ.-ից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ծագումով Ռոդ Այլենդից գեղեցկուհին մեծացել է պրոֆեսիոնալ երաժիշտների ընտանիքում, ջութակ է նվագում և մեկ անգամ համատեղ համարով է հանդես եկել մեծ ջութակահար Յո-Յո-Մայի հետ։ Նա կարծում է, որ մարդու համար կարևոր են ոչ այնքան արտաքին տվյալները, որքան բարությունը, արժանապատվությունն ու պարզությունը։
Աղջիկն իր իդեալն է համարում ամերիկացի դերասանուհի Օդրի Հեփբերնին և խոստովանում է, որ երազում է Հոլիվուդում կարիերա անելու, կամ, առնվազն, հեռուստատեսության մասին։
«Միսս տիեզերքին» շնորհվել է երկու թագ՝ ադամանդե և մարգարտե՝ ընդհանուր 270 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաև 45 հազար դոլարի դրամաշնորհ՝ Նյու Յորքի կինոյի և հեռուստատեսության դպրոցում սովորելու համար։
Ընդհանուր առմամբ՝ գեղեցկության մրցույթին մասնակցել են 89 երկրների ներկայացուցիչներ։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: