Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը Չինաստանում կմրցեն աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների հետ
13.12.2012
Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 14-19-ը կմասնակցի Պեկինում համաշխարհային մտավոր (ինտելեկտուալ) խաղերի ծրագրով անցկացվելիք մրցաշարին, որը կընթանա երեք ձեւաչափով' արագ, կայծակնային եւ կույր շախմատ: Ելույթ կունենան 16 ուժեղագույն գրոսմայստերներ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Արոնյանի մրցակիցները կլինեն Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Թոփալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:
Էլինա Դանիելյանը ելույթ կունենա նույն մրցակարգով անցկացվելիք կանանց մրցաշարում, որտեղ հանդես կգան նույնպես 16 մասնակիցներ:
tert.am Դիտվել է 2402 անգամ
|