|
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ |
|
Ձմեռային սպառնալիքներ կազմվածքին. պայքար սեզոնային շատակերության դեմ
07.12.2012
Ձմռան շեմին մեր օրգանիզմն ասես վերաձևվում է, ինչի հետևանքով մենք սկսում ենք ավելի շատ սննդի կարիք զգալ և շատ արագ ավելորդ կիլոգրամներ ենք հավաքում: LN-ի հետ փորձեք հասկանալ դրա պատճառներն ու պայքարի ձևերը:
Նախ պետք է հասկանալ, որ այս սեզոնին ուտելու պահանջը բնական է, քանի որ օրգանիզմը էներգիայի կարիք է զգում ցրտին տաքանալու համար: Մյուս կողմից էլ այս անցումային սեզոնում, չգիտես ինչու, շատ տարածված են դեպրեսիվ երևույթները, որոնց ընթացքում որպես կանոն բոլորն էլ շատ են ուտում: Արդյունքը` ավելորդ 5-10 կիլոգրամ գարնան նախաշեմին:
Ի՞նչ անել:
- Կերեք տաք կերակուրներ: Սա այն է, ինչ պետք է: Մեկ բաժին ապուր, և օրգանիզմը կտաքանա ու էլ չի զգա լրացուցիչ էներգիայի կարիք: Իբրև ըմպելիք էլ նպատակահարմար է տաք կաթը:
- Ձեր օրգանիզմը դեռ հիշում է ամառային այն վառ օրերը, որոնց ընթացքում Դուք «խրախուսում էիք» ինքներդ Ձեզ ամենատարբեր մրգերով: Ձմռանը ևս սրանց կարիքը շատ մեծ է: Իհարկե, պետք է ուտել սեզոնային մրգեր` կիվի, բանան և այլն:
- Ձմռանը տաք հագուստների պատճառով ավելանում է քրտնարտադրությունը, ուստիև օրգանիզմն զգում է ջրի պակաս: Խորհուրդ ենք տալիս հասարակ ջուրը փոխարինել կանաչ թեյով, որը պակասեցնում է սովի զգացողությունը:
- Տաք հագնվեք: Եթե հագուստները տաք լինեն, ցուրտը չհասնի Ձեզ, ապա օրգանիզմն էլ չի զգա լրացուցիչ էներգիայի` սննդի կարիք:
- Իսկ ձմեռային դեպրեսիայից խուսափելու համար զբաղեցրեք Ձեզ հնարավոր ամեն ինչով: Մարզասրահ այցելեք, օտար լեզուներ ուսումնասիրեք, ավելի հաճախ զբոսնեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6002 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է
02.09.2026 Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։
|
|
«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին
27.08.2026 Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:
|
|
 |
|
|
Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը
07.08.2026 Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։
|
|
Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը
17.07.2026 Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:
|
|
 |
|
|
Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ
23.06.2026 Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:
|
|
Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին
28.05.2026 Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|