|
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ |
|
Իրանցին Հանրապետության հրապարակում կծել է հայուհու ձեռքը
29.11.2012
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ-ն Հայաստանի Հանրապետության հրապարկում կծել է հայուհի ժաննա Զ-ի ձեռքը եւ ծեծի ենթարկել նրան:Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանիցNEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա.Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է ժաննա Զ-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ.Զ-ի ձեռքը: Վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձեւերով:
Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով' դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
news.am Դիտվել է 4334 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը
30.09.2026 Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։
|
|
Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները
15.09.2026 Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։
|
|
 |
|
|
Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին
25.08.2026 Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։
|
|
Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան
29.07.2026 Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:
|
|
 |
|
|
Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել
07.07.2026 Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:
|
|
7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը
06.06.2026 Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|