Աշխարհի կործանման մասին խոսակցությունների հետ կապված LifeNews-ը զրուցել է Ռուսաստանի երեք դավանանքների՝ ուղղափառության, հինդուիզմի և մահմեդականության ներկայացուցիչների հետ, որպեսզի իմանա նրանց պաշտոնական դիրքորոշումը, թե իրականում երբ պետք է սպասել աշխարհի վերջին:
Ռուսական Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչը Վսելովոդ Չապլինը հայտնել է, որ 2012թվականի դեկտեմբերի 21-ին այսպես կոչված աշխարհի վերջը չի լինելու: Սակայն հոգևորը չհերքեց այն, որ աշխարհի վերջից մենք չենք փախչի: Սակայն Եկեղեցին մարդկանց խորհուրդ է տալիս չմտածել ինչ-որ կոնկրետ օրվա մասին, քանի որ կանխագուշակել այն հնարավոր չէ:
Ռուսաստանի մեկ այլ հոգևորական Ադոլֆ Շաևվիչը հանգստացրել է LifeNews-ին, ասելով, որ եվրոպական օրացույցով աշխարհի վերջը կլինի 200 տարի հետո:
Ռուսաստանի ասիական մասի գերագույն հոգևորական Նա ֆիգուլլա Աշիրովը LifeNews-ի հետ զրույցում հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի լինի: Նա նշեց, որ ցանկացած մարդ, որը կսկսի կանխագուշակել աշխարհի վերջի հերթական օրը, նա սովորական խաբեբա է: Մահմեդականության ամբողջ պատմության ընթացքում երբեք ոչ մի մարգարե չի փորձել կանխագուշակել մոտեցող աշխարհի վերջի օրը:
Հիշեցնենք, որ մայաների օրացույցի և տիբեթյան մենաստանի բնակիչներին համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 21-ին կլինի աշխարհի վերջ: Այս ամսաթիվը կապում են աստղաբանական մոլորակների շքերթի հետ:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: