Ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն' առավել հայտնի Ժան-Պիեր Ժոնեի «Ամելի» ֆիլմից, նկարահանվել է նոր ֆիլմում. կոչվում է «Նրբություն»: Այն վաճառքում կլինի մարտի մեկից: Ֆիլմի ռուսաստանյան պրեմիերայի համար Օդրի Տոտուն ժամանել է Մոսկվա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհին հերքել է համացանցում տարածված այն լուրերը, թե իբր ինքն այս ֆիլմով կամփոփի կարիերան: Նա նկատել է, որ ֆիլմն ընդամենն իր գործունեության տասնամյակը կամփոփի: «Նրբություն» ֆիլմը դերասանուհու համար առանձնահատուկ նշանակություն ունի. «Ես սովորեցի նոր գույներով խաղալ,ցույց տալ ավելի հասուն խառնվածք: Ես ամեն օր պետք է խաղայի տխրություն, ցավ, դատարկություն: Լքելով նկարահանման տաղավարը՝ ես չէի կարողանում անմիջապես ազատվել այդ զգացումներից»,- ասել է Օդրին: Դերասանուհին իր կերպարին մեծ համակրանքով է վերաբերվում, նույնիսկ նմանություններ է գտնում իր հետ: «Ես Նատալիի կերպարը ֆիլմում հարստացրել եմ նաև ինձ հատուկ որոշ գծերով»,- նշել է նա: «Նրբություն» ֆիլմում Նատալին համբուրում է անծանոթ տղամարդու: Օդրին անկեղծացել է, որ կյանքում այդպիսի խենթ քայլերի չի գնում: «Ես լուրջ մարդ եմ, ով ապրում է հասարակ կյանքով և խենթություններ էլ չի անում»,- լրագրողներին է Օդրի Տոտուն: Դերասնուհին տեղեկացրել է նաև,որ այժմ նկարահանվում է միանգամից երեք ֆիլմում: Իսկ իր խաղացանկից Օդրին առանձնացրել է «Ամելի»-ն, «Կոկո Շանել»-ն ու «Նրբություն»-ը:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: