|
ԽՄԲԱԳՐԻՑ |
|
Բազմապրոֆիլ կյանք
20.02.2012
«Ես»-ը վիրտուալ աշխարհում հրաշքով դառնում է հոգնակի թվով դերանուն: Այո, օրերն առանց զվարճանքի չեն անցնի, եթե մի հարեմ «պրոֆիլ» (profile) ունես Facebook-ում: Կարող ես լինել «նա», հետո' մի ուրիշ «նա», փորձել երրորդ, չորրորդ, հինգերորդ… «նա»-ն: Ոչ ոք քեզնից քո վիրտուալ հետագծի վրա անձնագիր չի պահանջում, եւ ոչ էլ որեւէ սահմանադրության մեջ նշված է. «Դու միակն ես, անկրկնելի, ուրիշ մեկը լինելու վիրտուալ փորձերը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:
Նախկինում մարդը, կարծում եմ, երբեք չի շոշափել ազատության նման սահմաններ: Ազատություն անգամ ինքդ քեզնից. չես ուզում' դու դու չես… Նաեւ պատասխանատվությունից խուսափելը երբեք այսքան հեշտ չի եղել: Հնարավոր է ապրել միանգամայն անկշռության մեջ. կան գործողություններ, չկան «գործողները»:
Մարդահամարի հարցաթերթիկի մեջ վաղուց ժամանակն է ընդգրկել «Քանի՞ պրոֆիլ ունես» հարցը: Դա արդեն ինչ-որ բան է փոխում: Կարելի է դրանով որոշել, ասենք, էթնիկ ակտիվությունը, չգիտեմ…
Լինենք ավելին, քան login-password:
Տ.Մ. Դիտվել է 3563 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները
09.09.2026 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։
|
|
Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը
14.08.2026 Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։
|
|
 |
|
|
10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում
22.07.2026 Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։
|
|
Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք
25.06.2026 Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:
|
|
 |
|
|
Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը
13.05.2026 Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։
|
|
Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել
27.03.2026 Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|