|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Ինչպես «գեղեցիկ» հեռանալ սիրելիից
17.11.2012
«Վատ խաղաղությունը բարի կռվից լավ է» օրենքը գործում է ամենուր, բայց ոչ կին-տղամարդ հարաբերություններում: Եթե հոգնել եք Ձեր զուգընկերոջից, ապա հստակ հասկացեք, որ ամեն օր դիմանալը ավելի ցավոտ է, քան միանգամից հարաբերություններին վերջակետ դնելը: Եթե զգում եք, որ այլևս չեք դիմանում, ավելի լավ է անեք վճռական քայլը:
Իսկ թե ինչպես բաժանվել` մնալով բարձրության վրա, կպատմի LN-ը:)
- Մի ձգձգեք:
- Ազնիվ եղեք: Անկեղծ պատմեք նրան Ձեր հեռանալու պատճառները: Նա իմանալու իրավունք ունի: Պետք չէ թաքցնել կամ լռել: Վերջին պահին կարելի է բացել բոլոր խաղաքարտերը:
- Մի սկսեք նոր հարաբերություն առանց նախորդը ջնջելու:
- Եթե դուք իրոք սիրել եք իրար, ապրել եք միասին կամ սեռական անցյալ ունեք, մոռացեք բաժանությունից հետո ընկերներ մնալու մտքի մասին: Համակերպվեք:
- Թույլ տվեք, որ նա էլ խոսի: Եթե գործը հասել է բաժանության, ուրեմն մեղավոր եք երկուսդ էլ, և եթե Դուք ասելիք ունեք իրեն, ապա հաստատ նա էլ Ձեզ ասելու բան կունենա: Լսեք նրան:
- Երբեք մի քանդեք հարաբերությունները հասարակական վայրում: Անգամ եթե Ձեր ընկերն ամենավերջին տականքն է, պահեք Ձեզ բարձրության վրա ու թույլ մի տվեք, որ Ձեր վերջին կռիվը վկաներ ունենա:
- Եթե դժվարանում եք խոսել, գրեք նրան:
- Ձեզ մեղավոր մի զգացեք: Սա այն դեպքն է, երբ կարելի է մի քիչ եսասեր լինել ու մտածել սեփական երջանկության մասին:
- Սկանդալ մի սարքեք:
- Ձեզ նրա տեղում պատկերացրեք:
Եթե վախենում եք վիրավորել նրա զգացմունքները, ապա խոսքերն ընտրելուց առաջ Ձեզ նրա տեղում պատկերացրեք և փորձեք հասկանալ, թե ինչպես է նա ուզում՝ իր հետ խզեն հարաբերությունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7306 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ
05.08.2026 Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։
|
|
Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը
21.07.2026 Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։
|
|
 |
|
|
6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի
14.07.2026 Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:
|
|
Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ
17.06.2026 Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:
|
|
 |
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն
27.05.2026 Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|