Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդուրժողականություն նախեւառաջ սեփական անձի նկատմամբ. հոգեբան Հրաչյա Ամիրյան

16.11.2012

Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է: Այս օրը պաշտոնապես նշվում է 1997 թվականից՝ այն բանից հետո, երբ  1995 թվականին նման օր առանձնացնելու կարեւորության մասին նշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի «Հանդուժողականության սկզբունքների մասին» դեկլարացիայում:

Հանդուրժողականության մասին զրուցեցինք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

 

  Հանդուրժողականությունն այսօր ամենից շատ քարոզվող գաղափարներից է. կարող եմ ասել՝ նույնիսկ նորաձեւ: Որպես հոգեբան, ինչպե՞ս եք Դուք այն մեկնաբանում:

 

Բնականաբար, կարեւոր խնդիր է, որն արդիական է նաեւ հայ հասարակությունում, պարզապես չմոռանանք, որ հարցը մի քանի ասպեկտներ ունի… Հանդուրժողականությունը մեկն է այն հասկացություններից, որոնց բովանդակությունը հաճախ է կամա թե ակամա նենգափոխվում: Այսինքն՝ այն մեկնաբանում են որպես համակերպվողություն, հնազանդություն, երբեմն ուզում են տարածել այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք իրականում վնասակար են հասարակության համար: Ավելի կոնկրետ արտահայտվեմ: Օրինակ՝ կարող են հանդուրժողականության կոչեր հնչել հանցագործությունների հանդեպ, այնպիսի երեւույթների նկատմամբ, որոնք, ըստ էության, անբարո են, ախտաբանական: Եվ քանի որ լավ է հնչում  «հանդուրժողականությունը», հեշտությամբ կարող է շահարկվել:

Ամբողջ խնդիրն  այն է, թե ինչպես է տվյալ հասարակությունում, նրա առանձին շերտերի մեջ գնահատվում այս կամ այն երեւույթը: Հասարակությունը միատարր զանգված չէ.  մեկի համար որեւէ երեւույթ կարող է հանդուրժելի լինել, մյուսի համար դառնալ անգամ բռնի պայքարի թիրախ: Այնպես որ պետք է մանրամասն դիտարկել՝ ինչի նկատմամբ հանդուրժողականության մասին է խոսքը: Միգուցե այնպիսի երեւույթ է, որի հանդեպ, հակառակը, պետք չէ հանդուրժող լինել: Օրինակ՝ կամայականությունը, որը բռնությունների է հանգեցնում: Սա՝ մեկ: Երկրորդը՝  ինչ ձեւերով արտահայտել այդ անհանդուրժողականությունը: Ես, օրինակ, կարող եմ դեմ լինել ինչ-որ երեւույթների, բայց իմ այդ անհանդուրժողականությունը չարտահայտվի բռնության կոչերով ու կոնկրետ գործողություններով:

 

 Անհանդուրժողականությունը կարող է շատ տարբեր դրսեւորումներ ունենալ, ինչպես նշեցիք:  Հայաստանում, ըստ Ձեզ, որոնք են ամենատարածվածները:

 

Ես չունեմ լուրջ ուսումնասիրություն, բայց, օրինակ, ռասսայական նախապաշարումները մեզանում, իմ պատկերացմամբ, տարածված չեն: Հայ հասարակությունում ես չեմ տեսնում անհանդուրժողականություն այլ ազգերի նկատմամբ, ընդհակառակը, եւ կարծրատիպի տիպի մակարդակում, եւ ուսումնասիրություններն են ցույց տալիս՝ մենք շատ հյուրընկալ ազգ ենք: Նույնիսկ հարեւան երկրի հետ պատերազմական վիճակում գտնվելու պարագայում ես ականատես եմ լինում նրա բնակիչների նկատմամբ միանգամայն հանդուրժող վերաբերմունքի:

 

Իսկ միջանձնային հարաբերություններո՞ւմ: Մեր առօրյայում, կարծում եմ, բազմաթիվ են անհանդուրժողականության դեպքերը: Ամեն օր դրանց կարելի է ականատես լինել, ասենք, քաղաքային տրանսպորտում:

 

Անհանդուրժողականությունը մտածողության տիպ է, որոշակի հոգեբանություն, որը ձեւավորվում է դաստիարակության կամ ինչ-որ ազդեցությունների արդյունքում: Վերադառնանք հարցին, թե ինչ անհադուրժողականություն նկատի ունենք, անհանդուրժողականություն ինչի նկատմամբ: Մանր թերությունների նկատմամբ հանդուրժողականությունը ոչ միայն ցանկալի է, այլեւ պարտադիր նորմ: Բոլորը չեն կարող ունենալ իդեալական վարքագիծ, վերաբերմունք, եւ Ձեր նշած այդ կենցաղային ամենատարբեր կոնֆլիկտների ութսուն տոկոսը դիտավորյալ չի առաջանում, չկա միտումնավորություն: Մարդ եթե մի բան լավ չի անում կամ սխալ է անում, դա լինում է փորձի պակասից, չիմանալու հետեւանքով. դիտավորություն չի լինում: Ու երբ հասկանում ես, որ նա դիտավորյալ չի արել, հանդուրժող լինելը ավելի հեշտ է: Խոսքը տարրական հանդուրժողականության մասին, որին կարելի է հեշտությամբ հասնել՝ մարդկանց պարզապես լուսավորելով:

 

Դալայ Լաման մի անգամ ասել է, որ մարդու մեջ հանդուրժողականություն դաստիարակող լավագույն ուսուցիչը սեփական թշնամին է: Համամի՞տ եք:

 

 Ես կարծում եմ, որ թշնամի հասկացությունն ինքնին տրամադրում է անհանդուրժողականության: Մենք պետք է հասկանանք, որ չար ուժերը, ինչպես ընդունված է ասել, կան նաեւ մեր ներսում:Եթե մենք հանդուրժող դառնանք առաջին հերթին մեր սխալների, բացթողումների նկատմամբ, կկարողանանք նաեւ ուրիշների հանդեպ լինել այդպիսին: Երբ մարդ ինքն իր հանդեպ չափից դուրս խիստ է ու պահանջկոտ, նա այդպես է վերաբերվում նաեւ ուրիշներին: Ինքնակատարելագործումը հանգեցնում է հանդուրժողականության մշակույթի ձեւավորման: Բայց պետք է հույսը դնել միայն անհատների վրա, որոնք ինքնակրթությամբ իրենց մեջ ձեւավորում են այդ մշակույթը: Սա ավելի մասշտաբային խնդիր է: Եթե զանգվածային լրատվամիջոցներով հասարակությանը քարոզվում է բռնության մշակույթ, ապա հույս ունենալ, թե մարդիկ կկարողանան ինքնուրույն դիմագրավել դրան, շատ միամիտ է:

 

 Հանդուրժողականությանը դեմ արտահայտվողները որպես փաստարկ նշում են, որ այն բացարձակացվում է եւ ծառայում գլոբալացման գործիք: Դուք տեսնո՞ւմ եք նման բան:

 

Հանդուրժողականությունը, ինչպես արդեն ասացի, չի նշանակում համակերպվողություն, այլ նշանակում է, որ անգամ համամիտ չլինելով՝ դիմացինի մեջ չես տեսնում թշնամի, բռնությունների չես դիմում: Եթե պայքարել, ապա ընդունելի ձեւերով:

 

  Որքան էլ պարադոքսալ է, խաղաղության երբեմն հասնում են պատերազմով, եւ հանուն հանդուրժողականության պայքարն էլ, լինում են դեպքեր, երբ կազմակերպվում է անհանդուրժողականությամբ…

 

  Բռնի մեթոդներով հանդուրժողականություն քարոզել չի ստացվի, որովհետեւ կլինի հակասություն խոսքի եւ գործի միջեւ: Դա նման է երեխայի դաստիարակելուն, որն իրականում պետք չէ. երեխաները, միեւնույն է, նմանվում են իրենց ծնողներին…

Ամեն դեպքում կարծում եմ, որ նման խնդիրները պետական մոտեցում են պահանջում. չի կարելի դրանք թողնել անհատների ինքնագիտակցության հույսին: Ես տեսնում եմ լուսավորչական, քաղաքակրթվելու խնդիր առաջին հերթին: Միանշանակ բանաձեւեր առաջարկել չի կարելի՝ որ իրավիճակում լինել հանդուրժող, որում՝ անհանդուրժող, որովհետեւ կյանքը հարուստ է նրբերանգներով: Հումանիտար մտածելակերպը տալիս է ոչ թե պատրաստի բանաձեւ, այլ սկզբունք, որ պետք է կիրառել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից:

Աղբյուր` medpractic.com

LADYNEWS.am

Լուսանկարը՝ un.org-ի

 

Դիտվել է 11621 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 630 անգամ
01.05.2024
Դիտվել է 515 անգամ
27.04.2024
Դիտվել է 241 անգամ
30.04.2024
Դիտվել է 203 անգամ
03.05.2024
Դիտվել է 13 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster