Արդեն իսկ մեծ աղմուկ հանած «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի պրեմիերան հետաձգումներից հետո տեղի կունենա մարտի 3-ին: Մինչ ֆիլմի էկրանավորումը կար արդեն սիրված ներակայացումը Երեւանի պետական կամերային թատրոնում: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Արա Երնջակյանն է: Լուիզա Ներսիսյանը «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Այն առաջին հայկական մելոդրաման է' նախատեսված 16 տարեկանից բարձր անձանց համար: Ֆիլմում կերտած համարձակ կերպարի մասին LN-ը զրուցեց Լուիզա Ներսիսյանի հետ:
-Շա՞տ մեծ համարձակություն պահանջվեց Ձեզնից այսպիսի ֆիլմում նկարահանվելու համար:
-Չէի ասի համարձակություն: Դա ուղղակի ճիշտ մոտեցում է դերին: Եթե խոսքը սիրային պատմության մասին է, բուռն երկու օրվա մասին, այդտեղ չես կարող ուղղակի սեթևեթել:
-Իսկ բաց տեսարաններում խաղալու մտավախություն չկա՞ր:
-Ասեմ, որ շատ վստահում եմ ռեժիսորին' Արա Երնջակյանին,գիտեմ նրա պրոֆեսիոնալիզմի մասին՝ թե ինչպես է աշխատում: Ինձնից էլ շատ նա չի ցանկանա կադրում տեսնել տգեղ տեսարաններ: Վստահում եմ նրա էսթետիկ ճաշակին: Նա կադրում ստանում է մաքսիմալ գեղեցիկ տեարաններ:
-Չե՞ք վախենում քննադատություններից:
-Չեմ վախենում, որովհետև այն շատ անկեղծ սիրային պատմություն է, և ինձ թվում է՝ կգնահատի հանդիսատեսը: Իսկ քննադատություն միշտ էլ կա: Եթե քննադատություն չկա, նշանակում է դու ոչ ապրում ես, ոչ ստեղծագործում: Մարդկային տեսակներն ու ճաշակները շատ տարբեր են, չես կարող բոլորին հաճոյանալ:
-Իսկ ֆիլմը համապատասխանո՞ւմ է մեր ազգային մենթալիտետին: Ի՞նչ եք կարծում, հանդիսատեսը ճի՞շտ կընկալի:
-Կախված է հանդիսատեսից: Նայած թե նա ինչ միջավայրում է ապրում, ոնց է արթնանում,աշխատանքի գնում, մի խոսքով' իր կենսաձևից է կախված:Եթե նա հոգով ազատ է, գիտի, որ եթե ինչ-որ բան հանձնված է կադրին, չի նշանակում, որ դա այդ մարդու անձնական կյանքն է կամ տեսակը: Եթե ես վաղը մարմնավաճառի դեր խաղամ, դա չի նշանակում, որ ես մարմնավաճառ դարձա: Պետք է մտածել՝ ինչքանով է դերասանը տվյալ պահին ճիշտ մատուցում պատմությունը: Ինչքանով էր անկեղծ ու կարողացավ արդյոք հուզել իրենց: Խոսքս, իհարկե, բանականություն ունեցող մարդկանց մասին է, իսկ մարդիկ լինում են տարբեր…
Ֆիլմի մյուս հերոսը ազգությամբ վրացի Դավիթ Քացարավան է: Ֆիլմի հիմքում տղամարդու և կնոջ դասական կոնֆլիկտ է, որը հասնում է իսկական աբսուրդի: Անհավանական անցումներ ու հոգեբանական բախումներ, անսպասելի պոռթկումներ ու բռնկումներ, սեր ու հիասթափություն, ափսոսանք ու երջանկություն, սուր ու անմիջական դիալոգներ. այս ամենը՝ 78 րոպեների ընթացքում:
Պատահականություններ, որոնք կարող են փոխել ճակատագրեր, առաջին հայացքից սովորական թվացող սիրախաղ ու անսովոր հանգուցալուծում…
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։