Արհեստական կուսաթաղանթի թեման ժամանակավրեպ է, քանի որ 1,5 տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթի վաճառք իրականացնող խանութ, բայց վաճառք չլինելու պատճառով այն փակվեց: Այս մասին այսօր' նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գինեկոլոգ Գեւորգի Պողոսյանը:
Նրա խոսքով' դա բժշկական խնդիր չէ, բժշկությունը զբաղվում է առողջությամբ, ոչ թե պահեստամասերով: Իսկ այն բժիշկները, ովքեր զբաղվում են նման հարցերով, օժանդակում են խաբեությանը եւ իրավունք չունեն բժիշկ կոչվելու: Գեւորգի Պողոսյանը իր զարմանքը հայտնեց այդ թեմայի' նման հասարակական քննարկման արժանանալու կապակցությամբ եւ նշեց, որ տպավորություն է ստեղծվում, թե մենք այլ խնդիրներ չունենք, «սաղ պարերը պարել ենք, մնացել է սարի սմբո՞ւլը»:
Ասուլիսի մյուս բանախոսը' սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ դա արհեստական թաղանթ է, որն ունի եզրերին գունաներկ: Դրանք այն երկրների համար են, որտեղ կուսաթաղանթն իրենից արժեք է ներկայացնում: Նա եւս խորհուրդ տվեց չզբաղվել նման կեղծարարություններով:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: