|
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ |
|
Մթերքները տնային պայմաններում թարմ պահելու 17 նրբություն
31.10.2012
Ձեզ ենք առաջարկում 17 նրբություններ, որ կօգնեն պահպանել մթերքն այնպես, ինչպես գնել եք կամ քաղել բանջարանոցից:
- Կանաչ սոխը լվացեք, մանրակրկիտ չորացրեք, կտրատեք, լցրեք պլաստմասե շշի մեջ ու պահեք սառցարանում:
- Խոհանոցում կամ պատշգամբում պահեք ավոկադոն, ծիրանը, բանանը, ցիտրուսային մրգերը, սխտորը, կիվին, դդումը, սոխը, տանձը, դեղձը, արքայախնձորը, կարտոֆիլը: Իսկ սառնարան տեղափոխեք խնձորը, լոբազգիները, հատապտուղները, կաղամբը, ծաղկակաղամբը, գազարը, եգիպտացորենը, վարունգը, խաղողը, կանաչ տերևներով բանջարեղենները, սունկը:
- Կանաչիները ծաղիկների նման դրեք ջրով լի տարրայի մեջ, վրայից պոլիէթիլենային տոպրակ անցկացրեք ու տեղափոխեք սառնարան:
- Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը պետք է մյուսներից առանձնացնել և ոչ թե դնել սառնարանում, այլ կախել պատշգամբի որևէ անկյունում:
- Մրգերի կյանքը երկու շաբաթով երկարացնելու համար դրանք քացախաջրում լվացեք, չորացրեք ու տեղափոխեք սառնարան:
- Կարտոֆիլը խորհուրդ է տրվում պահել խնձորի հետ:
- Որպեսզի պանիրը չչորանա կտրած հատվածից, այդ մասին բուսական յուղ քսեք:
- Պանիրը պետք է պահել պանրի հատուկ փաթեթավորմամբ, այն էլ` սառնարանի ամենատաք հատվածում:
- Ռոզմարինն ու նմանատիպ յուղատու կանաչեղենը կարելի է սառեցնել ձիթայուղի մեջ, ապա խորանարդաձև կտրատել ու պահել հետագայում իբրև համեմունք օգտագործելու համար:
- Բանանի կոթը փաթաթեք պոլիէթիլենով, այդպես բանանի կյանքը կերկարի մոտ 5 օրով:
- Աղցանի տերևները լվացեք, չորացրեք, դրեք ապակյա տարրայի մեջ, վրան անձեռոցիկ դրեք ու տարրան փաթաթեք պոլիէթիլենով : Անձեռոցիկը կներծծի առաջացող խոնավությունը:
- Իմբիրը պահեք սառցարանում:
- Սունկը առավել նպատակահարմար է պահպանել թղթե փաթեթի մեջ:
- Առհասարակ խորհուրդ է տրվում մթերքը պահել ապակյա տարրաների մեջ և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների կամ պլաստմասե տարրաների:
- Սոուսները պահեք սառնարանում` վրան նախապես ձիթայուղ լցնելով:
- Ոչ մի դեպքում մի դրեք սոխը կարտոֆիլի հետ: Սոխի պահպանման լավագույն ձևը տատիկներից սովորած՝ հին զուգակուլպայի մեջ կախելն է:
- Չհասունացած լոլիկը պահեք թղթե տոպրակում` կանաչ մասը դեպի ներքև, իսկ հասունացած լոլիկը` նույնպիսի տոպրակում, բայց կանաչ մասով դեպի վերև:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 17962 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է
02.09.2026 Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։
|
|
«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին
27.08.2026 Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:
|
|
 |
|
|
Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը
07.08.2026 Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։
|
|
Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը
17.07.2026 Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:
|
|
 |
|
|
Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ
23.06.2026 Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:
|
|
Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին
28.05.2026 Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|