Անջելինա Ջոլին նկարահանվում է «Քնած գեղեցկուհի» հեքիաթի հիման վրա նկարահանվող «Մալեֆիսենտ» ֆիլմում: Ֆիլմում դերասանուհին կմարմնավորի չար թագուհուն: Ջոլիի երեխաները հիացած են նրա նոր դերով:
«Հաջորդը, ինչով պետք է զբաղվեմ, «Մալիֆեսանտն» է Disney-ի համար: Սցենարը պարզապես հիանալի է, ուրախությամբ եմ նկարահանվում: Ինձ արդեն «զինել են» կոտոշներով: Երեխաներս պարզապես երջանիկ են: Մենք մինչև հիմա մտածում ենք իմ արտաքինի վրա, էքսպերիմենտներ ենք անում»,-ասում է Ջոլին:
Ջոլիի երեխաները նրա հետ միասին գնացել են նկարահանման տաղավար: Նրանք մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել են հսկայական դեկորացիաները: Արդյունքում երեխաները ոչ միայն հնարավորություն են ստացել դիտելու նկարահանումները, այլև մասնակցելու դրանց: Ջոլիի հետ միասին ֆիլմում նկարահանվել է նաև նրա աղջիկը' Վիվյեն Փիթ-Ջոլին, որը վերջերս դարձավ 4 տարեկան: Փոքրիկը կմարմնավորի Ավրորա արքայադստերը: Վերջերս տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ ֆիլմում նկարահանվելու են Ջոլիի և Փիթի մյուս երեխաները ևս:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։