Օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում արդեն 10 տարվա պատմություն ունի, իր 10-ամյա հոբելյանն է նշում նաեւ ՀՀ-ում օրգանական արտադրության սերտիֆիկացնող մարմինը՝ «Էկոգլոբ»-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կազմակերպության հիմնադիր-տնօրեն Նունե Դարբինյանը՝ շնորհավորելով հոկտեմբերի 19-ի՝ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: «Հայ արտադրողն այսօր հնարավորություն ունի, գործելով գյուղատնտեսության օրգանական ճյուղում, սերտիֆիկացում անցնելու եւ իր արտադրանքը դուրս բերելու միջազգային շուկա: Ոլորտը Հայաստանի համար ներկայացնում է կայուն գյուղատնտեսության զարգացման եզակի հնարավորություն»,- նշեց Նունե Դարբինյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Որակի ենթակառուցվածքների վարչության պետ Լիլի Մաքսուդյանն օրգանական գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի համար կարեւորեց հատկապես Եվրամիության հետ ստորագրելիք ասոցացման համաձայանագրի, ինչպես նաեւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցություններում հաջողելու տեսանկյունից: «Օրգանական արտադրանքը կհետաքրքրի եվրոպական շուկային. դա այն է, ինչի նկատմամբ հետաքրքրություն եւ պահանջարկ կա դրսում: Հայաստանը կարիք ունի սերտիֆիկացում անցած եւ որպես որակի երաշխիք՝ «էկո», «բիո» պիտակները կրող արտադրանքի»,- համոզմունք հայտնեց Լիլի Մաքսուդյանը:
Օրգանական սննդամթերքն արտադրվում է որոշակի՝ սովորական արտադրանքից տարբերվող և օրգանական ստանդարտով սահմանված պայմաններում: Օրգանական սննդամթերքի արտադրության ժամանակ կան մի շարք «չի կարելի»-ներ, օրինակ՝ թունաքիմիկատների, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների օգտագործում, աղտոտումներին մոտ գտնվող վայրերում արտադրություն, բնությանը վնաս հասցնող մեթոդների կիրառում: Դա, կարելի է ասել, բնությանը առավել նպաստող, այսպես կոչված «կանաչ» տեխնոլոգիա է, որը ապահովում է կայուն գյուղատնտեսություն՝ իր բոլոր տնտեսական, բնապահպանական և սոցիալական տարրերով:
«Էկոգլոբ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002 թվականին եւ հանդիսանում է ՀՀ-ում եւ ԱՊՀ տարածքում միջազգային շուկայի համար միակ հավատարմագրված օրգանական արտադրության սերտիֆիկացնող մարմինը: Ընկերության կողմից սերտիֆիկացված արտադրանքն առանց խոչընդոտների ներկայացվում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ասիական երկրների եւ Ռուսաստանի «բիո» մթերքի շուկաներում:
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: