Առավոտյան ճիշտ մարզվելու կանոններ
19.10.2012
Առավոտյան մարմնամարզությունն առողջ և ակտիվ մարդկանց կյանքի անբաժանելի մասն են: Այն պետք է սովբորություն դառնա, ինչպես առավոտյան լվացվելը: Սակայն կարևոր է ոչ միայն վարժություններ անելը, այլև հետևել դրանց կատարման մի քանի կանոնների, առանց որոնց արդյունքն այդքան էլ նկատելի չի լինի:
Մարմնամարզություններ կատարեք մաքուր օդում: Եթե հնարավորություն ունեք մաքուր օդում մարզվելու, ապա անպայման արեք դա: Ֆիզիկական աշխատանքի դեպքում մեր օրգանիզմն ավելի շատ թթվածնի կարիք է զգում, քան առհասարակ: Պարապելու ժամանակ շնչառության հաճախականությունը բարձրանում է` րոպեում 40 անգամ, այդ պատճառով էլ օդը մեծ նշանակություն ունի այս գործընթացում: Եթե դրսում մարզվելու հնարավորություն չկա, ապա բացեք սենյակի պատուհանները, օդափոխված սենյակում մարզվեք:
Ընտրեք հարմար հագուստ վարժությունների համար: Հագուստը պետք է ազատ լինի, չկաշկանդի շարժումները և չշոգեցնի: Ուշադրություն դարձրեք նաև հագուստի որակին: Այն չպետք է խիտ կարված լինի, քանի որ այդպիսի կտորները դժվարեցնում են քրտինքի գոլորշացումը:
Միջինում, առավոտյան մարմնամարզությունների մեջ պետք է ներառել 8-10 վարժություն: Սրանցից յուրաքանչյուրը պետք է կատարել ամենաքիչը 8 անգամ: Եթե նոր եք սկսել մարզվել, կամ վատ եք զգում Ձեզ, կարող եք քչացնել վարժությունների քանակը: Կարևոր է ընտրել այնպիսի վարժություններ, որոնք դրականորեն կազդեն ամբողջ օրգանիզմի վրա:
Եթե քիչ քանակությամբ վաժություններ անեք, առանձնապես օգտուտն էլ նշմարելի չի լինի: Բայց պետք չէ նաև չափիշ շատ տարվել դրանով, քանի որ արդյունքում դուք ոչ թե ակտիվություն, այլ հոգնածություն կզգաք:
Եվ վերջում` մեծ ուշադրություն դարձրեք վարժությունների ժամանակ ճիշտ շնչառությանը: Վերջինս ծայրահեղ կարևոր է առողջության համար:
Կախված վարժությունից` պետք է փոխել նաև շնչառության ռիթմն ու խորությունը: Ամեն դեպքում աշխատեք շնչել քթով, ոչ թե բերանով: Օդը, անցնելով քթի միջով, ֆիլտրվում է` տաքանում, մաքրվում, խոնավանում, իսկ բերանով անցնելիս այս գործառույթները չեն իրականացվում:
Հետևելով այս խորհուրդներին, չմոռանաք նաև առողջության համար մյուս կարևոր բաների մասին. լավ սնվեք, օրվա ռիթմը մի խախտեք:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 11221 անգամ
|