Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Առավոտյան ճիշտ մարզվելու կանոններ

19.10.2012

Առավոտյան մարմնամարզությունն առողջ և ակտիվ մարդկանց կյանքի անբաժանելի մասն են: Այն պետք է սովբորություն դառնա, ինչպես առավոտյան լվացվելը: Սակայն կարևոր է ոչ միայն վարժություններ անելը, այլև հետևել դրանց կատարման մի քանի կանոնների, առանց որոնց արդյունքն այդքան էլ նկատելի  չի լինի:

Մարմնամարզություններ կատարեք մաքուր օդում: Եթե  հնարավորություն ունեք մաքուր օդում մարզվելու, ապա անպայման արեք դա: Ֆիզիկական աշխատանքի դեպքում մեր օրգանիզմն ավելի շատ թթվածնի կարիք է զգում, քան առհասարակ: Պարապելու ժամանակ շնչառության հաճախականությունը բարձրանում է` րոպեում 40 անգամ, այդ պատճառով էլ օդը մեծ նշանակություն ունի այս գործընթացում: Եթե դրսում մարզվելու հնարավորություն չկա, ապա բացեք սենյակի պատուհանները, օդափոխված սենյակում  մարզվեք:

Ընտրեք հարմար հագուստ վարժությունների համար: Հագուստը պետք է ազատ լինի, չկաշկանդի շարժումները և չշոգեցնի:  Ուշադրություն դարձրեք նաև հագուստի որակին: Այն չպետք է խիտ կարված լինի, քանի որ այդպիսի կտորները դժվարեցնում են քրտինքի գոլորշացումը:

Միջինում, առավոտյան մարմնամարզությունների մեջ պետք է ներառել 8-10 վարժություն: Սրանցից յուրաքանչյուրը պետք է կատարել ամենաքիչը 8 անգամ: Եթե նոր եք սկսել մարզվել, կամ վատ եք զգում Ձեզ, կարող եք քչացնել վարժությունների քանակը:   Կարևոր է ընտրել այնպիսի վարժություններ, որոնք դրականորեն կազդեն ամբողջ օրգանիզմի վրա:

Եթե քիչ քանակությամբ վաժություններ անեք, առանձնապես օգտուտն էլ նշմարելի չի լինի:  Բայց պետք չէ նաև չափիշ շատ տարվել դրանով, քանի որ արդյունքում դուք ոչ թե ակտիվություն, այլ հոգնածություն կզգաք:

Եվ վերջում` մեծ ուշադրություն դարձրեք վարժությունների ժամանակ ճիշտ շնչառությանը: Վերջինս ծայրահեղ կարևոր է առողջության համար:

Կախված վարժությունից` պետք է փոխել նաև շնչառության ռիթմն ու խորությունը: Ամեն դեպքում աշխատեք շնչել քթով, ոչ թե բերանով: Օդը, անցնելով քթի միջով, ֆիլտրվում է` տաքանում, մաքրվում, խոնավանում, իսկ բերանով անցնելիս այս գործառույթները չեն իրականացվում:

Հետևելով այս խորհուրդներին, չմոռանաք նաև առողջության համար մյուս կարևոր բաների մասին. լավ սնվեք, օրվա ռիթմը մի խախտեք:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 10599 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster