ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հոկտեմբերի 15-ին ժամկետից շուտ քվեարկել է ամուսնու՝ Բարաք Օբամայի օգտին։ Այդ մասին նա գրել է Twitter-ում։
«Հենց նոր փոստարկղ գցեցի իմ քվեաթերթիկը, չկարողացա սպասել ընտրությունների օրվան։ Սիրում եմ քեզ»,- իր միկրոբլոգում գրել է առաջին տիկինը՝ դիմելով Բարաք Օբամային։
Ավելի ուշ Օհայոյի հավաքի ընթացքում Միշելը հայտնել է, որ քվեարկել է ամուսնու օգտին։ «Այժմ քվեաթերթիկս իմ հարազատ Իլինոյս նահանգի ճանապարհին է։ Ներեցեք, այսօր մի փոքր հուզված եմ։ Ինձ համար ընտրությունների օր էր», - ասել է նա, գրում է Associated Press-ը։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 15-ին իր միկրոբլոգում հայտնել էր, որ ինքը եւս մտադիր է վաղաժամկետ քվեարկել հոկտեմբերի 25-ին եւ ամերիկացիներին կոչ է արել հետեւել օրինակին։
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, ԱՄՆ-ում ժամկետից շուտ քվեարկությունն սկսվել է սեպտեմբերի 27-ից։ 50 նահանգներից 34-ում ընտրողները կարող են անձամբ քվեարկել ընտրատեղամասերում, 28 նահանգներում թույլատրվում է հեռակա քվեարկություն՝ փոստի միջոցով։ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները նշանակված են 2012թ. նոյեմբերի 6-ին։ Բարաք Օբամայի մրցակիցը հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին է։
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: