Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կոսմետիկ միջոցները վնասում են տեսողությունը. խորհուրդներ ակնաբույժից

11.10.2012

Հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի այն հոկտեմբերի 11-ն է: Օրվա նպատակը հանրության ուշադրության սևեռումն է կույր և վատ տեսողություն ունեցող մարդկանց խնդիրներին: Օրվա առիթով զրուցեցինք Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի հետ:

– Տեսողական ո՞ր խնդիրներն են ամենից լայն տարածում գտել հայերիս շրջանում:

– Հայաստանում հիմնական խնդիրը կարճատեսությունն է' հատկապես երիտասարդների շրջանում: Բավականին երիտասարդացել են ներակնային ճնշմանը հարող խնդիրները: Կապված շաքարախտի' վերջին տարիներին լայն տարածում ստանալու հետ, շատացել են նաև աչքի հատակում առաջացող խնդիրները: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում մեծ խնդիր է դարձել չոր աչքի ախտանիշը:

– Ի՞նչը կարող է պատճառ լինել նմանօրինակ տեսողական խնդիրների առաջացմանը:

– Չոր աչքի ախտանիշը, որը հիմա ամենատարածված խնդիրն է, առաջանում է մի քանի պատճառներով: Դրա առաջացմանը մեծապես նպաստում են համակարգիչները: Մենք ժամեր շարունակ նստում ենք համակարգչի, հեռուստացույցի առջև և մոռանում անգամ թարթել աչքերը: Պատճառներից մեկը նաև օդափոխիչ համակարգերն են, որոնք չորացնում են օդը, ինչն էլ բացասականորեն է անդրադառնում մեր աչքերի վրա: Կոսմետիկ միջոցները նույնպես վնասում են տեսողությունը: Տեսողական խնդիրներ առաջանում են նաև սթրեսների հետևանքով:

– Տեսողությանը վնասում են նաև կոսմետիկ միջոցնե՞րը, ինչպե՞ս:

– Այո, դրանք առաջացնում են չոր աչքի ախտանիշ: Քսուքները, թարթիչաներկերը, մատիտները, որոնք ներսի կողմից են քսում, վնասակար են տեսողության համար: Մատիտը, որը քսվում է ներսի կոպին, արցունքի հետ գնում և մխրճվում է շաղկապենու մեջ: Դա առաջացնում է բորբոքում և տհաճ զգացողություն: Պետք է անպայման մաքրել կոսմետիկ միջոցները' մինչև քնելը:

– Մեծ է նաև կարճատեսների թիվը, ինչո՞վ է դա բացատրվում:

– Սկսենք սկզբից: Այսօր կարճատեսությունն իսկապես շատ ավելի լայն տարածում ունի, քան նախկինում: Դրա պատճառներից մեկն այն է, որ դեռ փոքր տարիքից ծնողները հետևողական չեն երեխայի տեսողության պահպանման հարցում: Մինչև վերջերս երեխաների համար նախատեսված խաղերը հիմնականում բակում էին, ազատ տարածության մեջ, որն աչքերին հեռուն նայելու կարողություն է տալիս: Հիմա երեխաների խաղերը մեծավմասամբ սահմանափակվում են տնային պայմաններում: Բոլոր տեսակի խաղալիքները, որոնք մոտ տեսողության համար են' լեգո, համակարգչային խաղեր, ձեռքի խաղալիքներ, սահմանափակում են երեխայի տեսողական հնարավորությունները: Երկրորդ խնդիրն այն է, որ դպրոցներում բացակայում է աչքի հիգիենա կոչվածը: Այսինքն' եթե ժամանակին մեր գրասեղանները որոշակի թեքություն ունեին, որը հարմարեցված էր երեխաների տեսողությանը, այժմ բոլորը հարթ են: Նույնը վերաբերում է ճիշտ նստելուն, գիրքը ճիշտ պահելուն, կարդալու ձևին:

– Կարճատեսությունը շտկելու ամենատարածված միջոցը ժամանակին ակնոցն էր: Ի՞նչ է կիրառվում այժմ:

– Կիրառելի են ակնոցը, կոնտակտային լինզաները, որոնք լայն տարածում ունեն: Կոնտակտային լինզաները բազմաթիվ են. շնչող, ջուր պարունակող, երկարատև օգտագործման և այլն: Իհարկե, կարճատեսությունը կարելի է շտկել լազերային միջամտությամբ, որն ակնթարթային արդյունք է տալիս: Նման միջամտության արժեքը սկսում է 310 հազ. դրամից:

– Իսկ կուրությա՞ն խնդիրը…

– Եթե մարդիկ ժամանակին են դիմում, հնարավորինս կարողանում ենք կանխել կուրությունը: Պետք է հաճախ դիմել ակնաբույժի, ի սկզբանե բացահայտել խնդիրը: Կուրությունը շատ լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում:

– Ինչպիսի՞ն է հասարակության վերաբերմունքը կույրերի հանդեպ և ինչպիսի՞ն պետք է լինի այն' ըստ Ձեզ:

– Հայաստանում, ցավոք, կույր մարդիկ անտեսված են: Մենք ունեցել ենք կայացած կույրերի միավորում, որն օժանդակում էր կույրերին աշխատանք ունենալ, մեծ ֆաբրիկաներ ունեին, որտեղ էլ նրանց ապահովում էին աշխատանքով: Հիմա չկա այդպիսի բան: Ես հաճախ եմ լինում արտասահմանում, տեսնում եմ, թե այնտեղ ինչպիսին է վերաբերմունքը դեպի կույրերը: Օրինակ, շատ երկրներում կույր մարդիկ ունեն հատուկ սպիտակ ձեռնափայտ, որն'այսպես կոչված , «ազդանշան» է բոլորի համար' մարդուն աջակցելու, ճանապարհ տալու, օգնելու և այլն: Մեզ մոտ չկա այդպիսի մշակույթ, անպայման պետք է մտերիմներից մեկի ուղեկցությամբ դուրս գան տնից: Կան նաև հատուկ վարժված շներ, որոնք ուղեկցում են կույրերին: Արտասահմանում գործում են այդպիսի դպրոցներ, որտեղ վարժեցնում են շներին' կույրերին ուղեկից դարձնելու: Մի խոսքով՝ այնտեղ կույր մարդն ապահովված է, իսկ Հայաստանում' միանշանակ, ոչ:

– Ակնաբուժության ոլորտում ի՞նչ նվաճումներ ունի Հայաստանը:

– Ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ արագ են զարգանում ակնաբուժության մեթոդները, տեխնոլոգիաները: Մենք էլ աշխատում ենք այդ նորությունները շատ արագ ներմուծելու և կիրառելու: Նորամուծությունների կիրառումը կապված է նաև սարքավորումների հետ, իսկ դրանք բավականին թանկ են: Եթե անգամ չենք կարողանում ձեռք բերել տվյալ սարքը, հաստատ կարելի է գտնել փոխարինողը, որն' իհարկե, ավելի շատ հետևողականություն ու աշխատանք է պահանջում, բայց արդյունքը նույնն է, ինչ թանկարժեք սարքավորումների կիրառման դեպքում: Առհասարակ ակնաբուժությունը մեծ քայլերով է առաջ գնում: Միայն իմ աշխատանքային պրակտիկայում' 25 տարվա ընթացքում, կատարակտայի բուժման մեթոդներն արդեն 4 անգամ նորացվել են:

– Իսկ այդ ինովացիոն սարքավորումները որևէ կերպ չե՞ն վնասում հիվանդի առողջությունը:

– Գիտեք, հիվանդի համար ոչ մի վնաս չկա, քանի որ նա մեկ անգամ է ստուգումն անցնում, իսկ, այ, եթե հարցնեք բժիշկներին հասցված վնասի մասին, ապա այստեղ հավանականությունը մեծ է: Օրինակ՝ այն բժիկները, ովքեր լազերային սարքերով են աշխատում, իրականում մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը' ամբողջ օրվա ընթացքում լինելով ճառագայթման մեջ:

– Ինքանո՞վ է կիրառելի արտասահմանյան փորձը Հայաստանում:

– Կիրառելի է այնքանով, որ բոլորս սերտ կապված ենք արտասահմանի հետ: Շատ հաճախ արտասահմանի լավագույն ակնաբուժները գալիս են Հայաստան, ժամանակ առ ժամանակ մեր ակնաբուժներն են գնում արտասահման' վերապատրաստվելու, մասնակցելու տարբեր կոնֆերանսների և այլն:

– Ի՞նչ ծրագրեր, մեթոդներ, սարքավորումներ կան արտասահմանում, որ կցանկանայիք՝ ներդրված լինեին նաև Հայաստանում:

– Շատ սարքեր կան, շա՜տ: Շատ մեծ նվաճում էր ակնային տոհերենտ տոմոգրաֆը, որը մենք կարողացանք արագ ներմուծել Հայաստան: Կան նաև այս սարքի նոր, ավելի կատարելագործված մոդելները: Ինչվերաբերում է ներակնային ճնշմանը' մենք դեռ հին մեթոդներով ենք չափում, բայց աշխարհում կան սարքավորումներ, որոնք, առանց աչքի հետ որևէ շփման, կարողանում են ուսումնասիրել ճնշումը: Կցանկանայի, որ դրանք նույնպես կիրառելի լինեին Հայաստանում:

Հեղինակ : Նելլի Ղարիբյան

Աղբյուր : med-practic.com

               ladynews.am

Դիտվել է 8831 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1057 անգամ
20.10.2026
Դիտվել է 259 անգամ
21.10.2026
Դիտվել է 203 անգամ
22.10.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster