Կիրակնօրյա երկարատեւ շոփինգից հետո ես սկսեցի լիովին կիսել սփյուռքահայ ծանոթիս զարմանքը, թե Երեւանում բոլոր գեղեցիկ աղջիկները խանութներում են աշխատում: Ինչպես մինչ այդ չէի նկատել… Եվ հարցն այն չէ, որ նրա ասելուց հետո հագուստների խանութներում վաճառողուհիները սկսեցին ավելի գեղեցիկ թվալ: Չէ, պարզապես ակնհայտ է, որ խանութատերերի «Պահանջվում են բարետես արտաքինով աղջիկներ» հայտարարություններն աճուրդով են արձագանք գտնում:
…Քսան րոպե շարունակ ինձ այդպես էլ չէր հաջողվում որսալ վաճառողուհու իրական ձայնի նոտաները. նա դիմացավ եւ մինչեւ վերջ վերնաշապիկի վերաբերյալ իմ հետաքրքրասիրությունը բավարարեց նույն՝ շարբաթ ձայնով: Մի քիչ հետո, իհարկե, գլխի ընկա, որ կարելի էր նրան ավելի շուտ բաց թողնել եւ իսկական ձայնը լսել գործընկերոջ հետ շփվելիս: Վատ ձայն չէր, եւ ով էր նրան համոզել, թե իրենց խանութի բոլոր այցելուները ձայնը «շատ քաղցր» են սիրում:
Հարցի պատասխանն ինձ մոտավորապես պարզ դարձավ օծանելիք ընտրելու ընթացքում «ժպիտի մասթեր կլասի» ականատես լինելուց հետո: Խանութի տերը համբերեց մինչեւ ինձնից առաջ օծենալիք ընտրող կնոջ հեռանալը, մոտեցավ նախանձելի գեղեցիկ ժպիտով վաճառողուհուն եւ իբր ժպիտ ցույց տալով՝ դեմքը ծամածռեց. «Ժպտա~~: Քո թթված դեմքը հաճախորդին պետք չի»: Աղջկա դեմքից ժպիտը մի վայրկյան կորավ, հետո մի քանի շերտ ավել ժպիտով նա մոտեցավ ինձ սպասարկելու: Երեւի որպես հաճախորդ չէի դիտարկվել. «ժպիտի մասթեր կլասն» արժեցավ առնվազն իմ չգնած օծանելիքը: Ես արդեն հեռանում էի դեպի դուռը, որի ապակու հայտարարությունից խանութը դեռ շարունակում էր «պահանջել ժպտադեմ վաճառողուհիներ»:
Երեւում է՝ տրամադրությունը բարձրացնում են միայն կարճ շոփինգները…
18-06-2026 12:03 Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01 Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55 Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16 36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42 Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։