Օփրա Ուինֆրին Հյուսթոնի մասին ֆիլմ է պատրաստում
14.02.2012
Աշխարհահռչակ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին իր ֆեյսբուքյան էջում գրելէ, որ փետրվարի 16-ին OWN- ը (Oprah Winfrey Network) կներկայացնի 2 ժամանոց ֆիլմ Ուիթնի Հյուսթոնի մասին՝ «Հիշելով Ուիթնիին»: «Ուիթնին ինձ համար Ձայն էր: Մենք ամեն անգամ հնարավորություն էինք ունենում լսել Աստծուն, երբ նա երգում էր»,- գրել է Օփրա Ուինֆրին: Twitter-ում, Facebook-ում շարունակվում են աստղային գրառումները լեգենդար երգչուհի, աշխարհի լավագույն վոկալիստներից համարվող Վիթնի Հյուսթոնի մահվան կապակցությամբ:
Ռիհաննա. «Բառեր չկան, միայն արցունքներ»:
Բրունո Մարս. «Սա սարսափելի նորություն է, ես շատ վատ եմ զգում ինձ, ոչ ոք չի կարող երգել այնպես, ինչպես Ուիթնին»:
Ջասթին Բիբեր. «Երբ նորությունն իմացա այպիսի վիճակ էր: Աշխարհի լավագույն ձայներից մեկը չկա: Ննջիր խաղաղությամբ: Ցավակցություններս նրա ընտանիքին ու ընկերներին»:
Քեթի Փերի. «Աղետալի էր: Մենք քեզ միշտ կսիրենք Ուիթնի»: Դիտվել է 2331 անգամ
|