Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հայկ Կասպարովն ամուսնանում է

10.09.2012

«Հնարավոր է, որ երկրից գնամ և այլևս չվերադառնամ, չնայած դեռ աշխատում եմ երգերիս, ձայնասկավառակիս վրա: Չգիտեմ էլ՝ ձայնասկավառակս կթողարկե՞մ, թե՞ պարզապես առանց թողարկելու՝ երկրից կգնամ»,- ասաց Հայկը`չցանկանալով նշել, թե որ երկիր է տեղափոխվելու բնակության:

- Ե՞րբ եք պատրաստվում օրինականացնել ձեր հարաբերությունները:

- Սեպտեմբերի 17-ից կմեկնեմ իմ ապագա կնոջ մոտ, այնտեղ կլինի մեր նշանադրության արարողությունը: Հարսանիքը կլինի կա՛մ արտերկրում, կամ այստեղ՝ Հայաստանում: Կինս հայ է, անունը՝ Լուիզա: Շոու-բիզնեսի հետ բացարձակ կապ չունի:

- Ինչպե՞ս եք ծանոթացել:

- Նա եղել է իմ երկրպագուներից, որի հետ համացանցով շփվել եմ: Բոլոր երկրպագուներիս հետ համացանցով շփվում եմ, բայց այնպես չէ, որ բոլորի հետ կարող եմ հանդիպել: Մեր հանդիպումը շատ պատահական ստացվեց: Երևանում հանդիպեցինք, երբ նա եկել էր այստեղ հանգստանալու: Ծանոթացանք, շփվեցինք, և որոշ ժամանակ հետո մեր հարաբերությունները հասան այս մակարդակին:

- Ինչպիսի՞ աղջիկներ են քեզ դուր գալիս: Ինչպիսի՞ն է հարսնացուդ:

- Եղել են ֆավորիտներ, ռուսական արտաքինով, մոդելային կազմվածքով աղջիկներ, որոնք ինձ շատ էին դուր գալիս, բայց իմ հարսնացուն մոդելային կազմվածք չունի: Ունի շատ գեղեցիկ ժպիտ, ինձ համար շատ գեղեցիկ է թե՛ հոգով, թե՛ սրտով, թե՛ արտաքնապես: Նրա մեջ այնպիսի գեղեցկություն կա, որը ես փնտրել եմ միշտ: Նա ունի ուկրաինական արմատներ: Մեր հետագա հանդիպումների ընթացքում վերջապես պարզեցի, որ իր տատիկն ուկրաինացի է: Արտաքինի մեջ ինչ-որ հետաքրքիր բան կա: Իր հետ շատ հետաքրքիր է անցնում իմ ժամանակը: Համացանցում որքան որ լինում եմ, լինում եմ միայն իր հետ խոսելու համար: Նա այնտեղ աշխատում և սովորում է: Ունեն փոքրիկ ընտանեկան բիզնես, որտեղ աշխատում են ամբողջ ընտանիքով: Տուրիզմի ուղղությամբ է սովորել, ապա ստացել է սոցիոլոգի որակավորում:

- Հայ տղամարդիկ չեն սիրում շպարված, կարճ փեշերով աղջիկների: Դու ի՞նչ չես սիրում:

- Իմ ապագա կինը շպարվելու հետ ընդհանրապես սեր չունի: Երբ ես իրեն առաջին անգամ տեսա, բնականաբար, հանդիպման ժամանակ աշխատել էր շպարվել, ավելի գեղեցկանալ, և երբ ես հաջորդ օրը նրան կրկին առանց շպարի տեսա, ասեցի` «կլինի՞ էլ ընդհանրապես չշպարվես, դու այդպես շատ ավելի գեղեցիկ ես»: Պետք է շպարվել, պետք է գեղեցկանալ, բայց ամեն բան չափի մեջ պետք է լինի: Լինում են աղջիկներ, որոնք հեռվից քեզ գեղեցիկ են թվում, բայց երբ մոտենում և տեսնում ես դեմքի հաստ «գաջը», հիասթափվում ես: Չես կարողանում պատկերացնել, թե նա առանց շպարի կամ առավոտյան ինչ տեսք կունենա: Կարճ փեշերն էլ են պետք, եթե աղջիկն ունի գեղեցիկ ոտքեր՝ ինչո՞ւ է դրանք թաքցնում, կամ, եթե ընկերոջը դուր է գալիս, ինչո՞ւ պետք է երկար փեշեր կամ տաբատ հագնի:Ես ընդհանրապես չեմ սիրում, որ աղջիկները տաբատ են հագնում: Աղջկան առավել սազական է շրջազգեստը, կարևոր չէ` կա՞րճ, թե՞ երկար, կարևորը` նրան սազի:

- Աղջիկների մեջ ի՞նչն է քեզ դուր գալիս, ի՞նչը՝ ոչ:

- Չեմ սիրում, երբ աղջիկը գոռոզ և ինքնասիրահարված է լինում, չեմ սիրում դատարկ, սուտասան աղջիկների: Սիրում եմ նրանց, ովքեր խոսում են միայն այն բաների մասին, ինչից գաղափար ունեն: Ամենակարևորը` մարդը պետք է պարզ լինի: Երբ մարդը լինում է պարզ և անկեղծ, ինչ-որ բան հետո քեզ ստիպում է նորից նրան հանդիպել, նորից տվյալ մարդուն տեսնել:

- Քանի՞ ընկերուհի ես ունեցել՝ մինչ հարսնացուդ:

- Եկեք այդ թեման շրջանցենք: Հարսնացուս շատ խանդոտ է: Ես չէի պատկերացնում, որ կողակիցս կարող է այդքան խանդոտ լինել, երբեմն-երբեմն խանդը չի կարողանում թաքցնել անգամ իմ ամենամտերիմ ընկերների հանդեպ: Ես հասկանում եմ, և նա էլ վերջերս ասաց, որ իր խանդի միակ պատճառն այն է, որ ես իրենից հեռու եմ: Երբ լինեմ իր կողքին` նա էլ չի խանդի:

- Դու խանդո՞ւմ ես:

- Ես, բնականաբար, խանդում եմ: Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ աշխատում եմ խանդս ցույց չտալ, հետո ինչ-որ պետք է՝ թաքուն հետաքրքրվում, ճշտում եմ:

- Դու հետաքրքրվե՞լ ես, թե ովքեր են ընկերուհուդ ընտանիքի անդամները:

- Ես չեմ հետաքրքրվել: Չնայած իր մայրիկի հետ ծանոթ եմ: Շատ կիրթ ընտանիքի աղջիկ է: Ծանոթացել եմ այն ժամանակ, երբ նա արդեն պետք է մեկներ: Գիտեմ միայն այդքանը, քանի որ նման պարզ մարդուց որևէ այլ բան հետաքրքրվելն անիմաստ կլիներ:

- Որքանո՞վ ես ճանաչում ընտրյալիդ:

- Երբ խանդի տեսարանները չեն լինում, կարող եմ ասել, որ ճանաչում եմ: Բայց երբ սկսվում են խանդի տեսարանները` ընդհանրապես նրան չեմ հասկանում: Այդ ժամանակ նա էլ փորձում է այնպես անել, որ ես էլ իրեն խանդեմ, բաց մեր ՝ խանդի հողի վրա առաջացած փոքրիկ վեճերը տևում են առավելագույնը 10 րոպե:

- Հե՞շտ եք հասկանում միմյանց:

- Այո, հեշտ ենք հասկանում: Ամենակարևորը, ինչ-որ պետք է իրեն հասկացնել, կարողանում եմ բացատրել, և նա ամեն ինչ ճիշտ ընդունում, հասկանում է:

- Արդեն գիտե՞ք` որտեղ եք ապրելու, այստե՞ղ, թե՞ դրսում:

- Քանի որ նա այնտեղ սովորում է, ես էլ այդքան շոյված ու հիացած չեմ Հայաստանով, երևի՝ այնտեղ: Ճիշտ է, ինձ համար դժվար կլինի հարազատներից, ընկերներից հեռու ապրել, բայց եթե ես իր ուսմանը պետք է խանգարեմ մեր ամուսնությամբ, ես կմնամ այնտեղ:

- Ի՞նչը կարող ես ներել, ընդունել, ի՞նչը ՝ ոչ:

- Այն մարդիկ, որոնց հետ շփվում եմ, գիտեն, որ ամեն բան էլ փորձում եմ ներել: Ներում եմ, բայց այդ մարդիկ իմ կյանքում այլևս չեն մնում: Ես իրենց հետ հետագայում պարզապես շփում չեմ ունենում: Իրենք արդեն ինձ համար եղած-չեղած միևնույնն են լինում: Երբ զգում եմ, որ մարդն այլևս ինձ համար ճիշտ քայլեր չի անում, փակում եմ իր հետ կապված էջն ու աշխատում եմ մոռանալ իրեն: Այդպիսի դեպքեր իմ կյանքում եղել են;

- Սպասել սիրո՞ւմ ես:

-Ես այնքան շտապող մարդ եմ էությամբ: Անգամ երգ ձայնագրելու պահն է ինձ համար շատ արագ լինում, եթե նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինչ է լինելու վերջում: Ինձ մոտ սպասել չի ստացվում, ես միշտ, չգիտես ինչից, ուշանում եմ: Ուզում եմ ամեն ինչ հասցնել:

- Վտանգավոր բնավորության գիծ չէ՞, չե՞ս վախենում սխալներ գործել:

- Երևի տարիքի հետ դա էլ կփոխվի: Շտապելուս պատճառով լուրջ հետևանքներ չեն եղել: Բայց եղել են դեպքեր, որ եթե չշտապեի, ամեն բան կարող էր ավելի լավ լինել: Եղել է և հակառակը:

- Ինչի՞ համար ես ափսոսում:

-Շատ բաներ կան, որոնց համար ափսոսում եմ: Եթե 4 տարով ժամանակը հետ տային, հաստատ ավելի լավ ու հեշտ կլիներ ինձ համար:

- Ինչը՞ կփոխեիր:

- Շատ բաներ կան, որ կփոխեի, շատ բաներ կա, որ՝ ոչ: Միգուցե ավելի հարգված, սիրված լինեի, և ինձ ավելի շատ սիրեին, քան այսօր:

- Ի՞նչն է քեզ հիասթափեցրել:

- Ես այստեղից ոչինչ չեմ սպասում էլ: Մեկ է, ինչ էլ որ անես, մարդիկ կան, որ փորձում են քեզ խանգարել: Կարևոր չէ, թե դու փորձում ես շատ կարևոր բան անել, շատ հաջողված, որակով, այդ լավի մեջ էլ են վատ բան տեսնում և արածդ հավասարեցնում են զրոյի: Հետո սկսվում են քո անձի, քո արածի շուրջ բուռն քննարկումները:

- Քննադատողները շոու-բիզնեսի՞ց են:

- Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ շոու-բիզնեսի՞ց են, թե՞ չէ, բայց իրենց միջից էլ կլինեն: Անունով չգիտեմ և չի էլ հետաքրրքրել: Մի պահ կար, որ փորձում էի ճշտել, թե ովքե՞ր են, ի՞նչ են ուզում, բայց հետո հասկացա, որ անիմաստ է այս երկրում ինչ-որ բանի համար պայքարելը:

- Շոու-բիզնես հե՞շտ ես մուտք գործել:

- Ինձ երբեք ոչինչ հեշտ չի տրվել: Ամեն ինչ սկսել եմ ինքնուրույն, իմ եղբոր և ընտանիքիս ֆինանսական օգնությամբ: Ի զարմանս ինձ, հենց առաջին տեսահոլովակը բոլոր ալիքներով ցուցադրվեց, երկրորդ տեսահոլովակս էլ ինչ-որ չափ պտտվեց եթերում, բայց հետո իմ առաջ դռները փակվեցին, չգիտես ինչու` անտարբերություն զգացի գրեթե բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Կան մարդիկ, որոնք ուրիշ տարբերակներով, ձևերով են իրենց տեսահոլովակները ցուցադրում, բնականաբար, եթե ես այդ հնարավորությունները չունեմ, ուրեմն պետք է հարմարվեմ այն հնարավորությանը, որը ես ունեմ:

- Որքա՞ն է այսօր երգիչ-երգչուհիների համար տեսահոլովակը եթերում ցուցադրելու գումարի չափը:

- Չգիտեմ, երբևէ չեմ տվել, եթե տայի՝ կիմանայի: Որոշ ալիքներ ցուցադրել են իմ տեսահոլովակը, բայց այդպես էլ ոչ մի լուրջ միջոցառման, համերգի, խմբակային ելույթների ինձ չեն հրավիրել: Պատճառը չի հետաքրքրել, որովհետև այդ երկու կոպեկն ինձ չէր հետաքրքրում: Ես արտերկրի հանդիսատեսից գումար էլ, ջերմություն էլ ստացել եմ շատ ավելի, քան այստեղի հանդիսատեսից:

- Նոր աշխատանքներ պատրաստո՞ւմ ես:

- Տարեսկզբից տեսահոլովակ նկարահանեցի «Սիրող տողեր» երգի հիման վրա, որը նվիրել եմ ապագա կնոջս, այնուհետև «Գթա» երգի տեսահոլովակն արեցի: Հիմա բոլոր իմ տեսահոլովակների կադրերով տեսաշար եմ հավաքել՝ «Դու գիտես» երգի ռեմիքս տարբերակի վրա: Այդ երգը գրվել էր 2010թ. «Եվրատեսիլ» մրցույթի համար և «Եվրատեսիլի» կայքում ֆավորիտ էր համարվում, բայց երգն անգամ չանցավ նախընտական փուլ: Ձայնասկավառակս կոչվում է՝ «Ես կամ նա». հենց այդ անվանումով երգի հիման վրա արդեն նկարել եմ տեսահոլովակը և հուսով եմ՝ մի քանի օրից այն պատրաստ կլինի:

168.am

Դիտվել է 5199 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1218 անգամ
21.10.2026
Դիտվել է 366 անգամ
20.10.2026
Դիտվել է 353 անգամ
22.10.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster